Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել … Read more

«Լենինականի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասը չի գործի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Հովսեփ Հակոբյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, ապրանքանիշը՝ «Լենինականի»): Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: – արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել … Read more

Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան

Այսօր Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։ Հայաստան կուղարկվի 20 վագոն ցորեն։ Գնացքը կմեկնի «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլյաջարի կայարանից։

Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են ներկայացրել 35-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ՝ ընդհանուր 26,33 գրամ քաշով, և դեղնականաչավուն … Read more

Կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ. Փաշինյան

Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը: Կարող է … Read more

Եղիազար Վարդանյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում

ՀՀ կառավարության որոշմամբ Եղիազար Վարդանյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում։

Գևորգ Պապոյանն Ալմաթիում ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման … Read more

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Խորհրդարանի՝ օգոստոսի 13-ի նիստում քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Պատգամավորը խոսել է նաև … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 13-18-ը

Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ի կեսօրից հետո, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 13-18-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին … Read more

Կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը՝ բանակում գրանցված մահվան դեպքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնել է, որ բանակում գրանցված վերջին մահվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։ «Ես արդեն կայացրել եմ որոշում, որի համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում կունենանք փոփոխություն, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում նույնպես կունենանք կադրային փոփոխություն։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի … Read more