Վթարային ջրանջատում Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 7-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Դավթաշեն 1, 2, 3 թաղամասերի, Հույսի Ավան, Փիրումյաններ, Ա.Միկոյան փողոցների,  Քասախ գյուղի Մուշ թաղամասի, Եղվարդի Խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (04.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են Բագրատաշեն գյուղում բռնկված հրդեհը

Հունվարի 6-ին՝ ժամը 17։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 17-րդ փողոցում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին մարվել՝ … Read more

Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այդ մասին խոսել է Նոր տարվա առիթով լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ինչո՞վ են ուշագրավ եղել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները։ Ալիևի հարցազրույցի ուշագրավ հատվածները մեկնաբանում է Արտյոմ Երկանյանը։

Փաշինյան. «Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից»

Վարչապետ Փաշինյանն այսօր է՛լ ավելի թեժացրեց Կաթողիկոսի դեմ իր արշավն ու Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին դարձյալ աղանդավորության մեջ մեղադրեց: «Այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը, ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին … Read more

Ինչո՞ւ է Նիկիտա Սիմոնյանը մահվանից մոտ երկու տարի առաջ փոխել հայրանունը․ դուստրը բացահայտել է պատճառը

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան, «Sport-Express»-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է հայրը ժամանակի ընթացքում Մկրտիչ Պողոսի Սիմոնյանից վերածվել Նիկիտա Պավլովիչի։ Պարզվում է՝ փաստաթղթային վերջնական փոփոխությունը տեղի է ունեցել բոլորովին վերջերս։ — Վիկտորիա, Ձեր հայրը երբևէ պատմե՞լ է, թե ինչպես Մկրտիչ Պողոսովիչից դարձավ Նիկիտա Պավլովիչ։ «Դա տեղի … Read more

Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կստանա Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն Ադրբեջանի միջոցով։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, որ «Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից Հայաստանը կշահի», և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։ «Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ … Read more