Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում

11:39 13.08.2026 Փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է Օգոստոսի 12-ի ժամը 18․14-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվան-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատարար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված … Read more

Փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է

Օգոստոսի 12-ի ժամը 18․14-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվան-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատարար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում … Read more

Որ մարզպետները կվերանշանակվեն իրենց պաշտոնում

9 մարզպետի վերանշանակման մասին որոշման նախագծերը ներառված են Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում: Այսպես. Ռոբերտ Ղուկասյանը կվերանշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, Վահագն Արսենյանը՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում, Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի մարզպետի, Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի, Հայկ Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքի, Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնում:  

Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․50 դրամ:

Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ամփոփում

Հուլիսի 14-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է Ոստիկանության Արագածոտնի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության գործառույթներին վերաբերող հանցագործությունների մասով արձանագրվել է նվազման միտում․ հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել … Read more

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արմավիրի և Լոռու մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք, Փամբակ բնակավայրերի գազասպառողների, «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ի, «ԳՕ ԷՆԷՐՋԻ» ՍՊԸ-ի, «ՌԵԼԱՔՍ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արման Գրիգորյանի գազամատակարարումը։

Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել … Read more

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ

Օգոստոսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն՝ զինված ուժերում հոգեբանական ծառայությունների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

Ի՞նչ է թաքնվում Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու Իլհամ Ալիևի առաջարկի հետևում

Նախիջևանի ինքնավարությունում ունեցած իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը Հայատանին էներգետիկայի բնագավառում համագործակցության առաջարկ է արել: Նա ասել է, որ Արբեջանը պատրաստ է մրցունակ գներով էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին: Ինչո՞ւ է Ալիևը հիմա նման հայտարարություններ անում, ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանի նախագահը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստորեն Ալիևը փորձում է մեզ համոզել, որ Սյունիքի տարածքով այդ էլեկտրամիջանցքը … Read more