9 մարզպետի վերանշանակման մասին որոշման նախագծերը ներառված են Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:
Այսպես. Ռոբերտ Ղուկասյանը կվերանշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, Վահագն Արսենյանը՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում, Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի մարզպետի, Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի, Հայկ Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքի, Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնում: