Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ․ Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝ խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով։ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել, շարունակել կոնցեսիան Հայաստանում։

Երևանից հնչում են առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ, որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է պոկել մեկ կոճափայտը մյուս կոճափայտից։

Տարվա սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից որոշումներ են ընդունվել ի աջակցություն հիշատակված հատվածների վերակառուցման։ Հայկական կողմի հետ բանակցություններ էին ընթանում, բայց հենց որ ՌԴ-ն հայտարարեց վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին, բառացիորեն հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային իբր Հայաստանին զրկում է ինչ-որ մրցակցային առավելություններից՝ երկաթուղիների զարգացման մասով։

Հիմա դժվար է գնահատել, թե ինչպես է իրականացվելու հայկական ճանապարհների կապվածությունը արտաքին աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիների հետ կապվածության»,-նշել է նա։

Leave a Comment