ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը … Read more

Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական … Read more

Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի, Հայաստանի և այլ նախկին խորհրդային երկրների հետ ամուր հարաբերություններ կառուցելու իր մտադրության մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ, նաև նշել է Հայաստանի հետ կապերի վերականգնումը՝ «երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ»։ «Երկար ժամանակ անց … Read more

Սուրեն Պապիկյանը անցկացրել է խորհրդակցություն՝ ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի, դրա զորային փորձարկման վերաբերյալ

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն՝ ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի, ինչպես նաև դրա զորային փորձարկման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Երևան քաղաքի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել

Հանցագործության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր մայիսի 19-ին։ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 36-ամյա բնակիչը հայտնել էր, որ ծանոթը պարտքի դիմաց առաջարկել է վարկ ձևակերպել, ինչի համար էլ ծանոթի և նրա ընկերոջ հետ մայիսի 18-ին ուղևորվել էին Երևան։ Երևանում, սակայն, մի խումբ անձինք 36-ամյա երիտասարդին, իր կամքին հակառակ, պահել էին ավտոտնակում՝ պահանջելով տասը … Read more

Այս հարցում հետագա առաջընթացը կանխվել է. Հաջիևը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես «Հայոց ցեղասպանություն» հնարավոր ճանաչման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում և «կարմիր գիծ» է Բաքվի համար։ Այս մասին Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ հենց որ այս հարցը հայտնվեց օրակարգում, Ադրբեջանը սկսեց ակտիվ դիվանագիտական … Read more

ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում 10 հզր ԱՄՆ դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Ա․Ա․-ն 2024 … Read more

Հակոբ Արշակյանը հայտնել է, թե որ ոլորտներում է շարունակելու գործունեությունը

Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ավարտվում է իր պետական ծառայության կարևոր փուլը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ տարիներ շարունակ ցուցաբերած վստահության համար։ Ձեր աջակցությունը, սերն ու ջերմությունը աշխատանքի յուրաքանչյուր փուլում ինձ ուժ են տվել առաջ շարժվել և հաճախ անհնարին թվացող մարտահրավերները վստահությամբ հաղթահարել։ Պետական ծառայությանը և ձեր տված մանդատին մշտապես … Read more

Կասեցվել է «ՆՆ Հոլդինգին» պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը: Տեսուչների կողմից անցկացվող վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Այսպես՝ – արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, … Read more

Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությանը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող հոդվածը։ Թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ ստացված ազդանշանները վկայում են Հայաստանի համար նոր Սահմանադրության մշակման գործընթացի մեկնարկի մասին։ Հաջիևի խոսքով՝ Հայաստանի սահմանադրությունից տարածքային պահանջների վերացումից հետո Ադրբեջանը որևէ խոչընդոտ … Read more