Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես «Հայոց ցեղասպանություն» հնարավոր ճանաչման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում և «կարմիր գիծ» է Բաքվի համար։
Այս մասին Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ հենց որ այս հարցը հայտնվեց օրակարգում, Ադրբեջանը սկսեց ակտիվ դիվանագիտական աշխատանք։
«Մենք մեր դիրքորոշումը փոխանցեցինք իսրայելական կողմին. նման որոշումը անընդունելի ենք համարում։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը լուրջ ընդունեց Ադրբեջանի ուղերձները։ Մենք կարծում ենք, որ այս հարցում հետագա առաջընթացը կանխվել է», – ասել է Հաջիևը։