ԵՄ-ի նպատակը հակառուսականություն տարածելն է (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները կվերանշանակվեն – Live News

Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները կվերանշանակվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, թե բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի լուծումն ինչպես է տեսնում՝ նա պատասխանել է, թե դրա լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ է։ «Բանակում տեղի ունեցող երևույթների 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի»,- հայտարարել է Փաշինյանը։

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ: Վարչության փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը,ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը,ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը,ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական … Read more

Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ։ Ի թիվս այլնի, ուսումնասիրվել են ստացված ահազանգի վերաբերյալ հարցերը։

Հարկավոր է դուրս գալ այն «բանաձև-կաղապարից», թե Փաշինյանը շնորհազրկված է ռուսական արքունիքում. քաղաքական վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանին հարցնում են, թե շ նորհավորե՞լ է արդյոք իրեն Պուտինը։ Փաշինյանն ասում է ոչ, չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել։ Հետո նշում է, թե՝ եթե չի շնորհավորել, այդ դեպքում ո՞ւմ հետ էր ինքը խոսում։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը և շարունակում․Սա շատ հետաքրքիր դիտարկում է, որը թերևս ցույց է տալիս, թե ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության … Read more

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 19-25-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Վանաձոր քաղաքում՝✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 19-20-ը և 25-ին,✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին,✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Գյումրի քաղաքում՝ հուլիսի 21-ին։ ◾️Հրազդան քաղաքում՝ հուլիսի 21-22-ը։

Ովքե՞ր են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները – Live News

ArmLur.am-ին ՔՊ փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։ Ըստ աղբյուրի, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` Սիսակ Գաբրիելյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով ՝ Լուսինե Բադալյան, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան։ Այս … Read more

Եթե ՀՀ-ի նկատմամբ արտահանման սահմանափակումների հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյան

Հայաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումների շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության խնդիրն է։ Եթե հարցն արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ խնդիրը Հայաստանինը չէ։ Հայաստանը … Read more

Գլխավոր դատախազությունը ստացել ու ընթացք է տվել Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդմանը

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ հաղորդում է ստացվել Գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հաղորդումը ստացել են և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։ Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն։

Ամբերդ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով ապօրինի օտարվել է համայնքապատկան 9 տարբեր հողակտոր, այդ թվում՝ պուրակը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Ամբերդի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակութամբ իրականացրել ձևական աճուրդ: Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, օրենքի խախտմամբ, ձևական աճուրդի միջոցով Ամբերդ համայնքին պատկանող՝ … Read more