Հարկավոր է դուրս գալ այն «բանաձև-կաղապարից», թե Փաշինյանը շնորհազրկված է ռուսական արքունիքում. քաղաքական վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանին հարցնում են, թե շ նորհավորե՞լ է արդյոք իրեն Պուտինը։ Փաշինյանն ասում է ոչ, չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել։ Հետո նշում է, թե՝ եթե չի շնորհավորել, այդ դեպքում ո՞ւմ հետ էր ինքը խոսում։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը և շարունակում
Սա շատ հետաքրքիր դիտարկում է, որը թերևս ցույց է տալիս, թե ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության միջավայրում, համաշխարհային «ստրատեգիական անորոշության» պայմաններում որքան կաղապարային ուղենիշներով ենք մենք չափում իրողությունները, այդ թվում հայ–ռուսական հարաբերության տիրույթում։
Մենք բերել և «գլխավոր» ենք դարձրել մի հարց, որը գուցե «չափորոշիչ» էր 5 կամ տասը, 15 տարի առաջ, բայց ոչ հիմա։
Օրինակ՝ Պուտինը Մադուրոյին շնորհավորե՞լ կամ շնորհավորո՞ւմ էր, այդ բառի կամ հասկացության բուն կամ պատկերավոր իմաստով։ Իհարկե։ Եվ ի՞նչ։ Դա խանգարե՞ց, որ Թրամփը առևանգի նրան կամ վերցնի պատանդ։ Ոչ։ Եթե այդքան հեշտ է դարձել պետության ղեկավար առևանգելն ու նույնիսկ սպանելը, մենք ի՞նչ շնորհավորանքի առկայություն կամ բացակայություն ենք քննարկում, հարգարժան ընկերներ։
Բազմիցս նշել եմ, որ հարկավոր է դուրս գալ այն «բանաձև–կաղապարից», թե Փաշինյանը շնորհազրկված է ռուսական արքունիքում և հետևաբար նրա վիճակը շատ բարդ է։ Դա կարող է լինել ընդդիմադիր ինքնամխիթարանք, բայց ոչ երպես լուրջ քաղաքական հասարակական դիսկուրսի մաս կամ նախադրյալ։ Հետևաբար, կրկնեմ առաջարկս, որ արել եմ այլ առիթներով՝ ներկայումս Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու կարևորագույն նախադրյալներից մեկը հենց գնահատման ու չափման նշաձողերը, ելակետերը փոխելն է, ժամկետանցներից հրաժարվելը։ Ընդդիմությունը սկսել էր քայլքը այս ուղղությումբ՝ նախընտրական շրջանում։ Պետք է շարունակել, ու առավել դինամիկ»։

Leave a Comment