Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների … Read more

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ՌԴ-ի հետ գործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում գործակցության … Read more

Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով

Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված՝ Սևանա լճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև այս տարվա փետրվարի 1-ն էր։ Նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է, ինչը ոչ միայն հսկող մարմինների աշխատանքի, այլև քաղաքացիների … Read more

Դավիթ Համբարձումյանի եղբայրը կալանավորվեց – Live News

Մասիսի նախկին համայնքապետ, իմպիչմենտի նախաձեռնության շրջանակում վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ ՔԿ միջնորդությունը դատարանը բավարարել է մասամբ։ ՔԿ-ն միջնորդել էր նրա նկատմամբ կիրառել կալանք երկու ամսով, դատարանի որոշման խափանման միջոց է ընտրվել մեկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել են դատախազությունից։ Գոռ Համբարձումյանը ձերբակալվել է երեկ՝ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ՝ Դավիթ … Read more

Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։ Նախարարը նշել է, որ նախորդ տարի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ … Read more

27-ամյա երիտասարդի տանը մարիխուանա է հայտնաբերվել. Ամասիայի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ամասիա գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Բաժին հրավիրված երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ վայրաճ կանեփից պատրաստել է թմրամիջոց, որի մի մասը օգտագործել է, իսկ մի մասը հետագայում օգտագործելու նպատակով պահել է տանը և կից տնակում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ … Read more

Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան – Live News

«Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․․․ Փաստորեն՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման հանդիսավոր երդում տված պետական պաշտոնյան, որ ուխտել էր բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը, ոչ միայն գործնականում բազմիցս դրժել է պետական իր ուխտը, այլև Հայ Եկեղեցու հայրենասիրական-ազգապահպան քարոզներն սկսել է որակել․․․ «ծայրահեղական իսլամի … Read more

Годовщина Исламской революции в Иране и гнусная, грязная трусость Вэнса в Ереване…

Вчера Иран и все друзья и сочувствующие Ирану люди отметили очередную годовщину иранской Исламской революции. Мы от чистого сердца и от души поздравляем иранский народ и руководство и военных этой страны с общенациональным праздником и желаем иранцам ПОЛНОЙ ПОБЕДЫ над гегемонизмом США и сионизмом Израиля, но также – и над марионеточным (в руках англосаксов) пантюркизмом. … Read more

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ • այցելե՛ք hartak.am կայք, ինչը կարող եք անել նաև QR կոդի օգնությամբ, • ընտրե՛ք «Երեխայի ծնունդ» բաժինը, • «Ծննդյան վկայականի ստացում» բաժնից ընտրե՛ք «Առցանց ստանալ ծննդյան վկայականը» և սեղմե՛ք «Սկսել» կոճակը, • սեղմե՛ք «Շարունակել», ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նույնականանալ «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, • սեղմե՛ք «Լրացնել դիմումը» կոճակը, … Read more

Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն – Live News

Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի մայրաքաղաք Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության նստավայրը կմնա Ժնևում: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու հետ կապված ծախսերը տարեկան հաշվարկվել են ընդամենը 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ … Read more