Բացահայտվել է ապօրինի բժշկության, խախտումով գովազդի, չլիցենզավորված գործունեություն 46 դեպք

Բացահայտվել է ապօրինի բժշկության 20, խախտումով գովազդի իրականացման 46 և չլիցենզավորված գործունեություն 19 դեպք. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն այսօր մամուլի ասուլիս է տվել՝ տեղեկացնելով, որ վերահսկողություն են իրականացրել և վարչական տույժի ենթարկել տնտեսվարողների, որոնք վաճառել են Pharm.am-ում չգրանցված դեղեր: Մանրամասները՝ տեսանյութում:

Իտալիայի դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ կարևորելով բնապահպանության և կայուն զարգացման ուղղություններով համագործակցության խորացումը։ Անդրադարձ է կատարվել 2021 թվականին ստորագրված՝ կայուն զարգացման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար՝ կլիմայի դիմակայունության բարձրացում, … Read more

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը եւ Աննա Գրիգորյանը փետրվարի 12-ին հանդիպել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ: Պատգամավորներն անդրադարձել են 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքին, … Read more

Խորհրդարանում հյուրընկալվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ: Հյուրերը Հայաստան են ժամանել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ: Կողմերը քննարկել են մեր երկրում … Read more

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը հանդես կգա Երևանում. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում՝ հանդիսանալով կարևոր ձեռքբերում հայկական դասական … Read more

Օվերչուկը հայտարարել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը կսկսեն առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղիների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ հայկական կողմի դիմումի հիման վրա և Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից ելնելով՝ Ռուսաստանում որոշում է կայացվել սկսել բանակցություններ երկաթուղու երկու … Read more

Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին: Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության … Read more

Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և Քաջարան-Ագարակ Ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը հանդիպել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհը կառուցող և ծրագրի շրջանակներում տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված … Read more

Հայկ Կոնջորյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիսթին: Ողջունելով դեսպանին՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է տարբեր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այդ համատեքստում ընդգծվել է ՄԱԶԾ «Նոր … Read more

Վերահսկելի և կառավարելի կդառնա մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգի վրա

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը: Հիմնավորման համաձայն՝ իրավական դաշտում բացակայում են նորմեր, որոնք կարգավորում են մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգերի, բուսականության և հողի քիմիական կայունության վրա, ինչպես նաև բացակայում են դրանց չափման, գնահատման և ռիսկերի կառավարման իրավական մեխանիզմները։ Կարգով սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ … Read more