Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։

Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment