ԱՄՆ Պետդեպի պաշտոնյա․ TRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը

12 փետրվարի 2026 – 16:56 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգն Ադրբեջան կատարած այցից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ TRIPP նախագիծն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասի տարածաշրջանը։ «Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցն ամուր հիմք դրեց տարածաշրջանային կայունության և համատեղ տնտեսական աճի համար»,- գրել է նա։ Մինչ այդ Հելբերգն անդրադարձել … Read more

Զախարովա․ ԱՄՆ առաջարկած փոքր հզորության ԱԷԿ–ները գոյություն ունեն միայն թղթի վրա

12 փետրվարի 2026 – 16:10 AMT PanARMENIAN.Net – ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն անշուշտ կարող է համագործակցել ցանկացած գործընկերոջ հետ, որի հետ անհրաժեշտ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը հարցեր է առաջացնում։ «Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ–ներ չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում։ Դրանք, ըստ էության, ընդհանրապես չկան, դրանք գոյություն … Read more

Վենսը պատմական է որակել այցը Հայաստան և Ադրբեջան

12 փետրվարի 2026 – 11:58 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել և հրապարակել է տեսանյութ՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցից՝ այն բնութագրելով որպես պատմական, հայտնում է Radar Armenia-ն: «Սա այն է, ինչին Միացյալ Նահանգների նախագահը նվիրել է մեր արտաքին քաղաքականությունը։ Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, և … Read more

BBC. Ամերիկյան դրոններ և քաղաքական աջակցություն Փաշինյանին՝ ինչու էր Վենսն այցելել Երևան

11 փետրվարի 2026 – 17:16 AMT PanARMENIAN.Net – BBC-ն ծավալուն հոդվածով է անդրադարձել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան՝ նշելով, որ այն ամրագրում է Երևանի և Վաշինգտոնի միջև արագ մերձեցումը և հեռացումը Մոսկվայից։ Երևանում Ջեյ Դի Վենսը աջակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ և հայտարարել է, որ հայկական բանակը կստանա … Read more

Պեսկով․ ԵԱՏՄ դերը ՀՀ զարգացման տեմպերի պահպանման գործում ակնհայտ է

11 փետրվարի 2026 – 16:57 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի մեջ ակնհայտ է: «Դժվար թե որևէ մեկը վիճարկի այն դերը, որն ունի ԵԱՏՄ-ն այդ երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման մեջ: Այդ դերն ակնհայտ է»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ … Read more

Ցեղասպանության մասին Վենսի գրառման հեռացումը լայն արձագանք է ստացել միջազգային մամուլում

11 փետրվարի 2026 – 16:31 AMT PanARMENIAN.Net – Արտասահմանյան լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո X սոցիալական հարթակում արված առաջին գրառման հեռացմանը, հայտնում է «Արմենպրեսը»։ Այդ թեման մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում՝ հարցին անդրադարձել են Bloomberg-ը, CNN-ը, Reuters-ը, The Associated Press-ը, The Wall Street Journal-ը, … Read more

Վենսը Բաքվում քննարկել է «բանտարկյալների ազատ արձակման հարցը»

11 փետրվարի 2026 – 15:47 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է «բանտարկյալների ազատ արձակման հարցը»: Այս մասին հայտնել է փոխնախագահի մամուլի խոսնակը, տեղեկացնում է «Ազատությունը»: «Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել … Read more

Պեսկով․ ՀՀ-ն և Ադրբեջանն ինքնիշխան են, կարող են հարաբերությունները զարգացնել տարբեր երկրների հետ

11 փետրվարի 2026 – 15:18 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը որպես ինքնիշխան երկրներ իրավունք ունեն ինքնուրույն հարաբերություններ կառուցել տարբեր պետությունների հետ, հայտնում է ՌԲԿ-ն: Պեսկովին հարցրել են, թե արդյոք Կրեմլին մտահոգում է Հարավային Կովկասի երկրների համագործակցության խորացումը Միացյալ … Read more

Բաղայի․ Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը

11 փետրվարի 2026 – 13:42 AMT PanARMENIAN.Net – Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն իրենց որոշումներում հաշվի կառնեն Իրանի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Թեհրանը պարբերաբար ներկայացնում է իր տեսակետներն ու առաջնահերթությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությանը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ով … Read more

Փելոսին` Վենսի գրառումը հեռացնելու մասին․ Խորապես հիասթափեցնող է

11 փետրվարի 2026 – 12:54 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, Դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելու համար՝ նշելով, որ ճշմարտությունը կարևոր է։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբոլոգում: Ըստ նրա՝ դա խորապես հիասթափեցնող է, քանի որ «պատմություն ջնջելն … Read more