11 փետրվարի 2026 – 15:18 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը որպես ինքնիշխան երկրներ իրավունք ունեն ինքնուրույն հարաբերություններ կառուցել տարբեր պետությունների հետ, հայտնում է ՌԲԿ-ն:
Պեսկովին հարցրել են, թե արդյոք Կրեմլին մտահոգում է Հարավային Կովկասի երկրների համագործակցության խորացումը Միացյալ Նահանգների հետ։
«Նրանք ինքնիշխան պետություններ են և ունեն ինքնիշխան իրավունք՝ կառուցելու հարաբերություններ տարբեր պետությունների հետ։ Մենք և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական փաթեթ։ Իհարկե, մենք մտադիր ենք հետագայում ևս զարգացնել մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ», — ասել է Պեսկովը։
Վենսը փետրվարի 9-11-ը այցելել է Երևան և Բաքու։