Ըստ Վենսի գրասենյակի՝ Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ էր ուղարկվել»

11 փետրվարի 2026 – 11:13 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ իր պաշտոնական X-ի էջում հրապարակված և հետագայում ջնջված գրառումը, որտեղ 1915 թվականի իրադարձությունները բնութագրված էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է ուղարկվել», գրել է Bloomberg-ը։ Վենսի պաշտոնական X-ի էջում հրապարակվել էր փոխնախագահի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը հետագայում … Read more

ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Բաքվին ազատ արձակել հայ գերիներին

11 փետրվարի 2026 – 10:45 AMT PanARMENIAN.Net – Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Բաքվում պահվող հայ գերիների գործերով փետրվարի 5-ին կայացված դատավճիռները՝ նախազգուշացնելով, … Read more

Ռուբեն Վարդանյանի գործով դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու

10 փետրվարի 2026 – 15:38 AMT PanARMENIAN.Net – Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով Ադրբեջանում ընթացող դատավարությունն ավարտվել է: Այդ մասին հայտարարել է նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը: Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, հայտնում է Minval.az-ը: Նշվում է, որ «տուժածների իրավահաջորդները ցմահ բանտարկություն են պահանջել նրա համար»: ԼՂՀ … Read more

ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներառվել է նաև Հայաստանի Unibank-ը

9 փետրվարի 2026 – 19:00 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի հանդեպ ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև հայաստանյան Unibank-ը: «Ազատության» տրամադրության տակ է Եվրամիության արտգործնախարարության կազմած՝ սահմանափակումների 20-րդ փաթեթը, որի նպատակն է, ըստ Բրյուսելի, թիրախավորել Ռուսաստանի եկամուտները և ռազմական կարողությունները՝ Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմին ի պատասխան: «103 կազմակերպությունների ու անհատների շարքում առաջարկվում … Read more

Կոբախիձե. Թուրքիայի սահմանից մինչև ՀՀ տանող ճանապարհի հիմնական հատվածները պատրաստ կլինեն մինչև 2030-ը

9 փետրվարի 2026 – 15:01 AMT PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող վրացական մայրուղու գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն։ Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ունի նպատակ առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ զարգացնելով տարանցիկ փոխադրումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, … Read more

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

9 փետրվարի 2026 – 13:36 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակին առնչվող հարցերին։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքի իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի … Read more

ԶԼՄ․ Թուրքիայում ակտիվացել են Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական ​​աշխատանքները

9 փետրվարի 2026 – 13:07 AMT PanARMENIAN.Net – Թուրքական «Yeşil Iğdır» թերթը գրել է, որ ակտիվացել են ՀՀ հետ սահմանին Ալիջանի (Մարգարա) անցակետի վերաբացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները։ Ըստ աղբյուրի՝ այս անցակետը համարվում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային նշանակություն ունեցող կամուրջներից մեկը, հայտնում է Radar Armenia-ն: Իգդիրի նահանգապետ Մ. Ֆիրաթ Թաշոլարը վերահսկող այց է … Read more

ՀՀ-ին հրավիրվել է Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի 1-ին գագաթնաժողովին

9 փետրվարի 2026 – 11:01 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը ներառված է այն երկրների թվում, որոնք հրավիրված են մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովին: Այդ մասին ասվում է Axios-ի հրապարակման մեջ: Գագաթնաժողովն անցկացվելու է փետրվարի 19-ի: Հետխորհրդային երկրներից հրավիրված են նաև Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: Ընդհանուր առմամբ հրավիրված է 60 երկիր: … Read more

Բաքվում նոտա են հանձնել ՌԴ դեսպանին՝ Արցախի ղեկավարների դատավճիռների մասին Զատուլինի խոսքերի համար

7 փետրվարի 2026 – 11:44 AMT PanARMENIAN.Net – Փետրվարի 6-ին Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Արցախի ղեկավարների դատավճիռների մասին Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի խոսքերի պատճառով: Նշվում է, որ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում կոշտ բողոք … Read more

Catholic Vote․ Վենսի այցին ընդառաջ Վարդանյանի որդին հորդորել է ԱՄՆ-ին աջակցել հայ քրիստոնյաների ազատ արձակմանը

6 փետրվարի 2026 – 16:44 AMT PanARMENIAN.Net – Ամերիկյան Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցին՝ ընդգծելով Բաքվում պահվող հայ քրիստոնյա գերիների խնդրի հրատապությունը։ Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: «Այցին ընդառաջ, բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի … Read more