Ծաղկաձորում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

Հունիս 05,2025 17:08 2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 375 միլիոն 297 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության … Read more

Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված անշարժ գույք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով շուրջ 600 միլիարդ դրամի պահանջ. Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության բավարարված հայցի արդյունքում Օրգով համայնքի հողամասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացնելու հարցին, մասնավորապես, նշելով.«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում … Read more

ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել 2 անշարժ գույք, դրամական միջոցներ. պահանջում է դատախազությունը 

Հունիս 04,2025 14:48 Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան … Read more

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը. դատախազության հայցը բավարարվել է

Հունիս 03,2025 14:19 Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության … Read more

Նկատելի են Հայաստանի ջանքերը՝ ուղղված ստանձնած պարտականությունների կատարմանը. Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի … Read more

Խաշթառակի մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Իջևան համայնքին

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության … Read more

Զանգահարում են, ներկայանում որպես ՀՀ-ում գործող կապի օպերատորի աշխատակից և հրահանգում մուտք գործել տարբեր ծրագրեր

Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային … Read more

Երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել 

Դատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ … Read more

Մեղրաշենում սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել

Դատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի … Read more

Անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել

Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ից մինչև 17։00-ն … Read more