Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցության հայտը ՇՀԿ-ին
Պակիստանը արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ APA-ի՝ Պակիստանը խոչընդոտել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից այդ կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության դիմումի խոչընդոտման: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը: