
Պակիստանը արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ APA-ի՝ Պակիստանը խոչընդոտել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից այդ կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության դիմումի խոչընդոտման:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը: