Հակակոռուպցիոն կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել ընտրակաշառք տալու մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը, հայտնում են կոմիտեի լրատվական ծառայությունից։ «Մասնավորապես՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները, բացահայտումից … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն վերածվել է ՔՊ կուսակցության քարոզչական շտաբի․ Արսեն Բաբայան 

AntiCor հակակոռուպցիոն հարթակը մեկ ամիս տևողությամբ հետազոտություններ է իրականացրել և փորձագետները համակարգային կոռուպցիայի լուրջ խնդիրներ են արձանագրել։ Այս մասին «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։ «Քրեական վարույթների շրջանակներում, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նկատվում են դե ֆակտո տոտալ գաղտնալսումներ։ Մենք արդեն գիտենք, որ բոլորին այսպես գաղտնալսում են՝ հիշելով, օրինակ, Բագրատ Սրբազանի հետ կապված … Read more

Խուզարկություն է իրականացվել «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում»,-այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեից հայտնում են՝ խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված … Read more

Խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է … Read more

Բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտել դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝  բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը կասկածվում է ընտրակաշառք բաժանելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել … Read more

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով … Read more

Գիտության կոմիտեի հաշվապահը մեղադրվում է խարդախության եղանակով շուրջ 190 մլն դրամի հափշտակության մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:  Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնել են, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, … Read more

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպով 17 անձ ձերբակալվել է. ՔԿ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամների հերթական ձերբակալությունների մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ … Read more