Մինչև 2,5 միլիոն դրամի տուգանք առաջացնող ապօրինի շինարարությունը չարձանագրելու համար քաղաքացուց կաշառք են պահանջել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից … Read more

ԲԿ-ի փոխտնօրենը կաշառք է ստացել զինակոչիկներին ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար. 9 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի … Read more

ՊԵԿ-ի երեք պաշտոնյա կալանավորվել է իշխանական լիազորությունները չարաշահելու գործով

Պետական եկամուտների կոմիտեի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են: Տեղեկությունը Sputnik Armenia-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 5 անձից 4-ի, այդ թվում՝ ՊԵԿ–ի 3 պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան: Բոլորն էլ բավարարվել են»,- նշեցին կոմիտեից: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ձերբակալվել … Read more

ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են իշխանական լիազորությունները չարաշահելու գործով

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կաշառքի գործով ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի … Read more

ՊՆ 2 զորամասերի ծառայության պետը 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակման մեջ է մեղադրվում

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերին մինչև 3,5 մլն դրամի աշխատավարձ և պարգևավճար են ստացել․ News.am

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատողները՝ ներառյալ Կոմիտեի նախագահը և տեղակալները, տարեվերջյան արդյունքների ամփոփման շրջանակներում, 2025 թվականի դեկտեմբերին պարգևատրվել են իրենց մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ չհստակեցնելով, թե որքա՞ն գումար է հատկացվել աշխատակիցների դրամական խրախուսման համար: Ուսումնասիրելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության … Read more