ԱԱԾ աշխատակիցները հանդիպել են Ռուբեն քահանային, ով Փաշինյանի մասնակցությամբ պատարագ պետք է մատուցի. 24News

Այսօր առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում: Ըստ շրջանառվող լուրերի` Շիրակի մարզի հոգևորականների շրջանում փնտրել են այն քահանային, որը պատարագ կմատուցի և կզեղչի Վեհափառ Հայրապետի անունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանն է: 24News-ը կապ հաստատեց քահանայի … Read more

Ազգային-հոգեւոր համակարգի բաղադրիչներն՝ ըստ Բագրատ Սրբազանի գրքի

Երեւանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսի ժամանակ քաղաքական գիտությունների դոկտոր Աբրահամ Գասպարյանը, մեկնաբանելով գիրքն, ասաց, որ այն ամբողջովին գիտական է, միաժամանակ ամբողջովին հանրամատչելի միջին վիճակագրական ընթերցողի համար։ «Այս գիրքը ազգային-հոգեւոր համակարգի խտանյութ է՝ էսենցիա», — ասաց Աբրահամ Գասպարյանը։ Ինչ վերաբերում է ազգային-հոգեւոր համակարգին, Դոկտոր Գասպարյանը, հենվելով գրքի վրա, թվարկեց չորս բաղադրիչ. հայ … Read more

Բագրատ Սրբազանը գրել է Եկեղեցի-բժշկագիտություն կապերի մասին

Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո Եկեղեցին իր կառավարման տակ վերցրեց խնամքն ու առողջությունը։ Երեւանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում-շնորհանդեսի ժամանակ ասաց հանրային առողջության եւ առողջապահության կառավարման մասնագետ, Կանադայի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս Եկատերինա Թաիրյանը։ Կալանավորված Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքում հեղինակն անդրադառնում է այդ թվում Հայաստանի հանրային առողջությանը եւ բժշկագիտական հայկական … Read more

Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան  www.TheCaliforniaCourier.com Անցած շաբաթ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ավելի սրեցին առճակատումը Հայոց եկեղեցու և կառավարության միջև։ Հունիսից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հեռացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրան փոխարինել ավելի հնազանդ հոգևորականով՝ խախտելով Եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը։ Թեև Փաշինյանը հայտարարում է, որ իր նպատակը Եկեղեցու մաքրագործումն ու բարեփոխումն … Read more

Վերստին հաստատում ենք՝ շարունակել մեր հոգևոր ծառայությունը նվիրումով, արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը. Տավուշի թեմ

Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն … Read more

Վեհափառին ամենամեծ լավությունը սա է. Գեւորգ սրբազանը՝ Վեհափառի հրաժարականի ու նրան «հանգստի» ուղարկելու պահանջի մասին

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը չի ընդունում, որ ինքն ու իր հետ գաղափարակից դարձած մնացած 9 եպիսկոպոսները ժամանակին հերթ էին կանգնում Վեհափառի ձեռքը համբուրելու համար ու ուր նստում, ասում էին՝ որտեղ Վեհափառի ոտքերն են, այնտեղ՝ մեր գլուխը: «Ամենամեծ լավությունը, որ Վեհափառին կարելի է անել, սա է, եթե ուզում եք իմանալ»,- Aravot.am-ին ասաց Գեւորգ սրբազանը՝ … Read more

ԱՄՆ Արեւելեան Հայոց Թեմի ողջ հոգեւոր դասն իր անմնացորդ սէրն ու զօրակցութիւնը կը յայտնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին

Դեկտեմբեր 02,2025 22:00 ԱՄՆ Արեւելեան Հայոց թեմի հայտարարությունը _____ Այս դժուարին օրերուն, ԱՄՆ Արեւելեան Հայոց Թեմի ողջ հոգեւոր դասն իր անմնացորդ սէրն ու զօրակցութիւնը կը յայտնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ։ Գերշ. Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամեան, ԱռաջնորդԳերշ. Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանհոգշ. Տ. Բաբկէն ծ. վրդ. Անուշեանհոգշ. Տ. Վազգէն ծ. … Read more

«Վթարի եմ ենթարկվել, «Շտապ օգնությունը» տեղափոխել է հիվանդանոց. Վեհափառը իմ կյանքը ո՞նց է փրկել». Գեւորգ սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազան Սարոյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ արդյոք բարոյական խնդիր չունի՞, որ Վեհափառ հայրապետին է պարտական իր առողջական խնդիրների լուծման, կրթության ու Մասյացոտնի թեմի առաջնորդը լինելու համար, սակայն այսօր պահանջում է նրա հրաժարականը: «Այո՛, շնորհակալ եմ Վեհափառին, ինձ ուղարկել է Անգլիա ուսանելու: Հետեւողական է եղել, որ իմ կրթությունը լիարժեք ստանամ բակալավրիատից մինչեւ դոկտորանտուրա: … Read more

Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը. Ուկրաինայի Հայոց թեմ

Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դասս՝ ի մասնավորի. Դնիպրո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ ավգ. քահանա Բաբուճյանս Չերկասի քաղաքի Սրբոց Թարգմանչաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանս Օդեսա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանս Չերնովցի քաղաքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Շահնազարյանս … Read more

Գեւորգ սրբազանը պնդում է՝ իրենց առջեւ Վեհափառ հայրապետի` «գործակալ լինելու փաստեր են դրել»

Իշխանության օրակարգին միացած 10 եպիսկոպոսներից մեկը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ ինչու եկեղեցու ամենաակտիվ պաշտպանից դարձավ Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող հոգեւորական: «Մենք չէինք հասկանում՝ պատճառը որն է, որ երկրի վարչապետը անուն ազգանունով է դիմում: Հետո մեղադրանքներ հնչեցվեցին ԿԳԲ-ի գործակալի վերաբերյալ, չկրկնեմ այդ ամեն ինչը: Մենք մտածում էինք, որ պետք երկխոսություն, ու … Read more