Վեհափառին ամենամեծ լավությունը սա է. Գեւորգ սրբազանը՝ Վեհափառի հրաժարականի ու նրան «հանգստի» ուղարկելու պահանջի մասին

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը չի ընդունում, որ ինքն ու իր հետ գաղափարակից դարձած մնացած 9 եպիսկոպոսները ժամանակին հերթ էին կանգնում Վեհափառի ձեռքը համբուրելու համար ու ուր նստում, ասում էին՝ որտեղ Վեհափառի ոտքերն են, այնտեղ՝ մեր գլուխը:

«Ամենամեծ լավությունը, որ Վեհափառին կարելի է անել, սա է, եթե ուզում եք իմանալ»,- Aravot.am-ին ասաց Գեւորգ սրբազանը՝ նկատի ունենալով Վեհափառի հրաժարականը պահանջելու ու նրան «հանգստյան» ուղարկելու 10 եպիսկոպոսի հայտարարությունը:

Ի դեպ, Գեւորգ սրբազանն էլ ինչպես կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը, դժգոհեց, որ վերջին հինգ տարում իրենք ներգրավվել են քաղաքական գործընթացներում ու հրահանգվել են քաղաքական ընդդիմադիր շարժումների հավաքներին մասնակցել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment