«Արցախցիները մտահոգված են, նույնիսկ մեզնից պահանջում են այնպիսի քայլեր, որոնք մեր լիազորությունների հետ կապ չունեն»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդն այս օրերին արցախցիներից դժգոհություններ է ստանում՝ կապված Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունների հետ։ «Մարդիկ մտահոգված են եւ խիստ բացասական են վերաբերվում այս ամենին»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ «Առավոտ»-ը Լեռնիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քննարկումներ են ընթանում թեմում, եւ ի՞նչ լուծումներ … Read more

«Մի երկու պատարագ հետո էլ կարող է ուզի՝ պատարագից առաջ հնչի սուպեր Սաքոյի երաժշտությունը»․ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին

«Կարո՞ղ է մի երկու պատարագ հետո ուզենա, օրինակ՝ այլ՝ իր սրտին մոտ երաժշտություն հնչի, ասենք՝ սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի պատարագից առաջ։ Սա խայտառակություն է»,-լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին, որ պատարագից առաջ եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը, եկեղեցում դրվի ՀՀ պետական դրոշը, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման առիթով … Read more

Ես կիսում եմ Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ դա իր տգիտության արդյունքն է. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Մայր Աթոռում նախատեսված եպիսկոպոսների ժողովի հետաձգման մասին լուրից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ շտապեցին հայտարարել, թե Եպիսկոպոսաց ժողովը տապալվեց: Վեհափառը չկարողացավ գումարել ո՛չ Եպիսկոպոսաց ժողով, ո՛չ էլ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ: Ըստ տարբեր իշխանական գնահատականների՝ եկեղեցին դուրս է եկել Վեհափառի վերահսկողությունից: Aravot.am-ը Բյուրականի հոգեւոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանից հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված ժողովի հետաձգումը: «Տեսա՝ մի … Read more

Փաշինյանը ներկայացրել է Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը»

ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ 1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ 2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պետք է անդրադառնա․ ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին, բ) Հայաստանյայց … Read more

Սխալաշատ այս դասագրքում նաև ներառված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետական հիմքերը. Միքայել Բադալյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը Քրիստոնեական եկեղեցու ընդհանուր հիմնադիրը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներն են համարվում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները: Այն, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում: … Read more

«Պետք է մեր սրտի և հոգու ակաջները բացենք՝ լսելու համար Աստծո հրավերը և կանչն այնպես, ինչպես Քրիստոս ասաց «Ինձ մոտ եկեք և ես ձեզ կյանք պետք է տամ». Արժանապատիվ Տեր Հովհան քահանա Գևորգյան

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոսպոս Պռոշյանի օրհնությամբ, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում այսօր իր անդրանիկ Պատարագը մատուցեց Արժանապատիվ Տեր Հովհան քահանա Գևորգյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգեշնորհ Տեր Դավիթ աբեղա Օհանյանը, Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տեր Հայկ … Read more

Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպս. Դավթյանը ներկաներին ուղղված իր քարոզում հորդորեց չմոռանալ Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

Դեկտեմբերի 7-ը ՀՀ Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում չի դադարում մարդկանց հոսքը: Մարդիկ գալիս են գլխահակ, տխուր հայացքով, սրտի տրտմությամբ: Ու թեև ցավը մի քանի տասնամյակի վաղեմություն ունի, բայց միշտ էլ հիշվում է սրտի ցավով, կորստի մորմոքով և պատասխանի սպասող հարցով՝ ինչի համար: Ու գալիս է մարդկանց հոսքը … Read more

Նա ոչ թե որպես հավատավոր հայ քրիստոնյա է այս գործընթացին մասնակցում, այլ օգտագործվում է վարչապետի պաշտոնը . Արթուր Դանիելյան

«Ինձ պետք չէ կաթողիկոս, ով կենթարկվի ինձ: Ինձ պետք է կաթողիկոս, ով չի ենթարկվի և ամենօրյա ռեժիմով չի զեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին»,- ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ական պատգամավորները, սովորականի պես, երկրորդեցին նրան՝ պնդելով, թե երկրի ղեկավարի խոսքերը հիմնված են կոնկրետ տեղեկությունների վրա: Այս առնչությամբ հարցադրումներ են հնչում, որ եթե կա կասկած, … Read more

Եթե կաթողիկոսը զիջի Արշակ սրբազանի հարցում՝ հաջորդն ինքն է. Վարդան Խաչատրյան

Մենք մեկ ամիս շարունակ Ամենայն հայոց կաթողիկոսին ասել ենք, հորդորել ենք, որ Արշակ սրբազանի հարցը պետք է լուծվի, սրբապղծություն է տեղի ունեցել. անգամ չենք ասել՝ թող կարգալույծ արվի, ասել ենք, որ եթե հնարավոր է, որոշ ժամանակով, ասենք՝ 5-6 ամսով կասեցնել իր ծառայությունը, թող գնա, զղջա, ապաշխարի, վերադառնա եկեղեցի։ Այս մասին News.am–ին ասել էր Կոտայքի թեմի … Read more

«Բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ»․ Շիրակի թեմի քահանա

Գյումրու Սուրբ Աստվածածին  Յոթ վերք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգով  պատարագի մատուցումից հետո Շիրակի թեմի քահանա Տեր Նշան Պանֆյորովը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ, ուրիշի կանոնի ու վիճակի մեջ մտնելով՝ նզովքի արժանի բան է։ Այն մարդիկ, որոնք չհասկանալով, որ պատարագը սուրբ հաղորդության մոտենալ է, ապաշխարության, առանց ապաշխարության՝ մեր բոլոր եկեղեցու … Read more