Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպս. Դավթյանը ներկաներին ուղղված իր քարոզում հորդորեց չմոռանալ Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը
Դեկտեմբերի 7-ը ՀՀ Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում չի դադարում մարդկանց հոսքը: Մարդիկ գալիս են գլխահակ, տխուր հայացքով, սրտի տրտմությամբ: Ու թեև ցավը մի քանի տասնամյակի վաղեմություն ունի, բայց միշտ էլ հիշվում է սրտի ցավով, կորստի մորմոքով և պատասխանի սպասող հարցով՝ ինչի համար: Ու գալիս է մարդկանց հոսքը … Read more