«Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն կարող է ինչ-որ թուղթ, ստորագրություն շեղել հավատքի գծից»․ Մամիկոն Ասլանյան

«Օրվա խորհուրդը Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է։ Իսկ Աստծո լույսը հանդիպում է այն հավատավորներին, ովքեր ոչ միայն հավատում են, այլեւ համբերում եւ սպասում են։ Ուստի, չի կարելի շեղվել օրվա խորհրդից։ Քրիստոնեական հանդարտությամբ պետք է վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ։ Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն … Read more

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»․ Տեր Եսայի

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելու մասին հարցին։ Նա հավելեց՝ Քրիստոնեությունն այն կրոնն է, որը միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս … Read more

Լևոն ԺԴ պապը Արամ Ա. Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան համար

ԼԵՒՈՆ ԺԴ. ՊԱՊԻՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐԸ՝ ՈՒՂՂՈՒԱԾ ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Վատիկանի պապական նուիրակ Փաուլօ Արքեպիսկոպոս Պորճիան եւ Հայրապետին փոխանցեց Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին շնորհաւորագիրը, Երկուշաբթի, 5 Յունուար 2026-ի առաւօտեան։ Նամակին մէջ Պապը Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան … Read more

Վենեզուելլայի եպիսկոպոսները կ՛աղօթեն Երկրին բարօրութեան, միութեան եւ խաղաղութեան համար

Vaticannews. Երկրին մէջ ծաւալող իրադարձութիւններու լուսին ներքոյ Վենեզուելլայի եպիսկոպոսները պատգամ յղած են բնակչութեան՝ Աստուծմէ հայցելով որ «բոլոր վենեզուելացիներուն շնորհէ հանգստութիւն, իմաստութիւն և ուժ» և զօրակցութիւն յայտնած են «վիրաւորներուն» և «մահացածներու ընտանիքներուն»։ Եպիսկոպոսները բնակչութիւնը կը հրաւիրեն «աւելի խոր կերպով ապրելու յոյսը» և աղօթելու խաղաղութեան համար։ «Յարատեւենք աղօթքի մէջ ի նպաստ միութեան» այս է Վենեզուելլայի Եպիսկոպոսական համահաւաք … Read more

Չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և միլիոնավոր հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված … Read more

Սրբազանները փակեցին Վեհափառ Հայրապետի առաջարկած վերադարձի բաց դուռը և, հետևաբար, վերահաստատեցին իրենց եղբայրադավ ընթացքը. Գենադի Մնացականյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտնի տասը եպիսկոպոսները երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի մոտ էին գնացել և ինչ-որ թղթի վրա մռայլ դեմքերով խզբզում էին։ Վարչապետն էլ ինչ-որ տեքստ բարբաջելուց հետո ուրախ-ուրախ հայտարարեց, որ, վերջ, Եկեղեցու բարեփոխման գործընթացը սկսված է, այլ խոսքով, սկսվեց « Եկեղեցին բարեփոխելը նորաձև է» գործընթացը։ Այդ, ըստ իս, իրենց համար ճակատագրական քայլով, սրբազանները … Read more

Ձեր համայնքը կանգնած է մեր օրերում աներևակայելի հոգևոր փորձության առջև. ուղերձ թալինցիներին

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ ԹԱԼԻՆՑԻՆԵՐԻՆ Սիրելի հավատավոր թալինցիներ, թասիբով սասունցիների ժառանգներ: Այսօր երեկոյան Ճրագալույցի Ս.Պատարագից հետո մենք կողջունենք միմյանց Ավետիսով՝ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս: Իսկ, վաղը՝ հավատավոր հայ մարդիկ կնշեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Սակայն, ձեր համայնքը կանգնած է մեր օրերում աներևակայելի հոգևոր փորձության առջև: Իրենց հայ … Read more

Դեպի ազատագրում և հաղթանակ. Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը կալանավայրից

«Փառք Քեզ Աստված, փառք քեզ, Ամեն բանի համար փառք Քեզ»… Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և Հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում … Read more

«Հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին». Նիկոլ Փաշինյանը` Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հետ

Նիկոլ Փաշինյանը եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի մասին հայտարարության տեքստ է ընդունել Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հետ։ Մենք՝ ներքոստորագրյալներս. հավատալով եւ հավատարիմ լինելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատին, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդությանը, ընդգծելով … Read more

Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում. Հայր Զաքարիա

Հունվար 04,2026 21:36 Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեք վերջապես սրբագրենք սխալները․․․ Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»: Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Այն Քրիստոսի Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 5-ին: Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար … Read more