Մենք կոչուած ենք կառչած մնալու Բեթղեհէմի խորհուրդին ու պատգամին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Մեր Տիրոջ եւ Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը եւ Աստուածայայտնութեան տօնը հանդիսաւորապէս նշուեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։ Արդարեւ, Երեքշաբթի, 6 Յունուար 2026-ի առաւօտեան ժամը 10։00-ին, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, կատարեց Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող ջրօրհնէքի արարողութիւն եւ համայն հայութեան յղեց իր հայրապետական պատգամը: Սուրբ … Read more

«Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. խաչքավոր էր ընտրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը

Այսօր՝ հունվարի 6-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Պատարագի վերջում կատարվեց ջրօրհներքի կարգը, այնուհետև հավատացյալներին ներկայացվեց Խաչքավորը: Խաչքավոր էր ընտրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը մեծ ուրախությամբ էր ընդունել Տիրոջ նախախնամությունը։ Խաչն իջեցվեց ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա … Read more

Սիրելի հոգևոր հայրեր, դուք առաջնագծում եք, ձեր թիկունքն ամուր է, մի՛ վախեցեք․ Գենադի Մնացականյան

Այսօր Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի տարածքում գտնվող Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում տեղի է ունեցել հերթական սրբապղծությունը։ Ընդ որում` դրա մասին հայտարարվել էր նախապես, այսինքն, յուրահատուկ  հոգևոր մենամարտ էր հայտարարվել։ Գործող հոգևորականները խիզախություն ունեցել են «մարտի դաշտ» գնալու, սակայն, կներեք, բայց խիզախություն չեն ունեցել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ «Չէինք ուզում որևէ մեկի քթից արյուն … Read more

Կարգալույծ հոգևորականը՝ Կճոյանի՝ սիրուհի ունենալու և Բենթլիի վաճառքի մասին

«Ես չեմ ընդունում իմ կարգալուծության մասին որոշումը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կարգալույծ հռչակված Տավուշի թեմի նախկին հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին բարենորոգելու կարիք կա։ Հարցին՝ ունե՞ք փաստեր, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, նա պատասխանեց․ «Դեռ ուսանողական տարիներին նման լուրեր և շշուկներ կային, որոնք … Read more

Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար. Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ   Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր վերստին Սուրբ Ծննդյան … Read more

ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին, որեւէ իրաւական հիմք չունի. Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահի նախկին հայտարարությունը

Երեկ հրապարակել ենք Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի հայտարարությունը, որում նա մասնավորապես նշում է. «Ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։ Վերջին շրջանին Հայ Եկեղեցւոյ տասը բարձրաստիճան հոգեւորականներու կողմէ բարձրացուած արդար հարցերը վաղուց արդիական էին եւ լուծման կարօտ։ Փառք … Read more

«Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու, հոգևոր ուրախություն ապրելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է». Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։ Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան … Read more

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից 2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս … Read more

Իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով․ «Միասնության թևեր»

Շնորհավորում ենք մեր ժողովրդին և բոլոր հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի առթիվ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան փրկարար խորհրդով։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության խորհուրդը մեզ հիշեցնում է, որ իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով։ Դարերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի, … Read more

«Հույս կա, միշտ հույս կա»․ Դանիել սրբազան

«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ․ համեցեք աղոթելու։ Քրիստոս մեր մեջ է, ի՞նչ մաղթանք»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել սրբազանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված  եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին վերաբերվող հարցին։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին քրիստոնեական ներում կլինի՞՝ պատասխանեց․ «Եկեք, եկեք աղոթելու։ Հույս կա, միշտ … Read more