Պետությունը կոչված է մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների ու նահատակների անունը. Բագրատ արք. Գալստանյան

Բագրատ արք. Գալստանյանը ներկայացրել է նահատակների և նրանց ընտանիքների նկատմամբ պետության վերաբերմունքի վերաբերյալ իր առաջարկներն ու անելիքները։ «ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով` որպես այն փաղանգը, որի արյան գինն է պետության գոյությունը: «Տիրոջ աչքին պատվական … Read more

Հայրս արդար, մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր. Բագրատ արք. Գալստանյան • Tribune.am

Բագրատ արք. Գալստանյանը շնորհակալություն է հայտնել հոր մահվան կապակցությամբ իրեն և ընտանիքին ուղղված զորակցության, ցավակցությունների ու աղոթքների համար: «Սիրելիներ, ամբողջ սիրով և երախտագետ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ հորս ննջման՝ այս աշխարհից մեկնելու տխուր առիթով ձեր զորակցությունների, ցավակցությունների և աղոթքների համար: Աստված թող իր ողորմությունը տարածի ձեր բոլոր ննջեցյալների վրա և երկար կյանք պարգևի … Read more

Ձեզ հետ խոսելու եմ Հոգևոր Հայաստանի` իմ պատկերացումների մասին. Բագրատ արք. Գալստանյան

Սիրելինե’ր, Ինչպես բազմիցս անդրադարձել եմ, այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է, որից էլ բխում է ընդհանուր կյանքի ճգնաժամը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, ընտանեկան, հասարակական հարաբերություններ և այլն: Այն, ինչ «գեղեցիկ» փաթեթավորմամբ ներկայացվում է այսօր, ընդհանուր առմամբ ընդամենը պատրանքային կամ ձևապաշտության (imitation) դաշտից է` առանց որևէ իրական և մնայուն կամ հաստատուն հիմքի և հիմնավորման, առանց … Read more

Չոր պատերի մեջ իմ բանտախցի սրտիս հայացքը սլանում է վեր. Բագրատ սրբազանի բանաստեղծությունը կալանավայրից

Բանտախցից՝ աշխարհին… Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ Ծննդյան Խորհուրդ, Ծնունդ Սրբազան, Բազում լույսերից, աղմուկից հեռու, Իմ բանտախցի չոր պատերի մեջ Քո Մսուրն է հար աչքերիս առջև: Մսուր պատվական, որ բանտ էր կարծես Արդարիդ համար, Դարձավ օրորոց սուրբ ազատության: Թեպետ միայնակ, թեպետ կապանքված, Եվ ունայնացած Արքայիդ փառքից` Անասնագոմում մունջ հայացքների Լուռ ուղեկցությամբ Մսուրդ ծնեց լույսը Հարության, Խենթ … Read more

Դեպի ազատագրում և հաղթանակ. Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը կալանավայրից

«Փառք Քեզ Աստված, փառք քեզ, Ամեն բանի համար փառք Քեզ»… Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և Հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում … Read more