Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայատագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ … Read more

Սեպտեմբերից մարզերի դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ մարզպետների աշխատակազմերի՝ կրթության ոլորտը համակարգող պատասխանատուների հետ՝ քննարկելու սեպտեմբերից սպասվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությանը, վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ստորաբաժանումների ղեկավարներ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ … Read more

Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթահամալիրների գործունեությանն ու զարգացման հեռանկարներին։ Նախարարը տեղեկացրել է, որ դպրոցաշինության պետական ծրագրի շրջանակում կառուցված առաջին կրթահամալիրներն արդեն շահագործման են հանձնվել Արարատի մարզի Պարույր Սևակ և Շիրակի մարզի Քեթի բնակավայրերում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ արդիական և հագեցած շենքային պայմաններին զուգահեռ … Read more

Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը

ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակման գործընթացի մեկնարկի մասին։ Պետական հանրակրթական դպրոցների տնօրենների գործուղման նպատակով հայտերն ընդունվում են 2026 թվականի հունիսի 17-24-ն ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հավատագրման առցանց համակարգում։ Դիմել կարող են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձիք։ Գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումն իրականացվում է առաջին անգամ․ գործարկվող նոր մեխանիզմը նպատակ ունի լուծում տալ … Read more

Կիպրոսում սովորելու հնարավորություն

Կիպրոսի Հանրապետության բուհերը 2027-2028 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին առաջարկում են մի շարք կրթաթոշակներ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնառության համար։ Կրթաթոշակները տրամադրվում են տարբեր ակադեմիական ուղղությունների համար, այդ թվում՝ հունարեն, հունագիտություն և բյուզանդագիտություն, բիզնեսի կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, համակարգչային գիտություն, ճարտարագիտություն, բնական գիտություններ, արվեստներ, դիզայն և այլ ոլորտներ։ Կախված բուհից և … Read more

Հաջորդը` ԵՊՀ ռուս գրականության ամբիոնն է •

Երևանի պետական համալսարանը գիտխորհրդի նիստում քննարկել է Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման հարցը, և այն պատրաստվում է ներկայացնել բուհի հոգաբարձուների խորհրդին: Ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ այս որոշումը պայմանավորված է իր անձով, քաղաքական ընդդիմադիր հայացքներով, և իշխանություններին ուղղված կոշտ քննադատությամբ: Սեդրակյանը նաև «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու էր: Երկուշաբթի օրը … Read more

8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ․ Հայաստանի ներկայացուցիչների նվաճումը

16 Հունիսի 2026, 19:15 Հայաստանի աշակերտները հաջող մասնակցություն են ունեցել Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադային (IABO)՝ նվաճելով 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացրել են 7 ուսումնական հաստատություններից 27 դպրոցականներ։

Արաքսիա Սվաջյանը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին

Ընթացքի մեջ է 2026 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. դիմորդներն այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 57 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելու քննական գործընթացին: Քննության մեկնարկից առաջ նախարարի տեղակալը շրջել է քննասենյակներում և զրուցել … Read more

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն. Անուշ Սեդրակյան

ԵՊՀ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հիմնական մի քանի հոդվածներին, մասնավորապես` բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման թեմային: Նշել են, որ սա բուհի բարեփոխումների շրջանակում է արվում, ամբիոնը փոքր ծանրաբեռնվածություն ունի եւ այլն: Մի քանի պնդումներ կան այդ հաղորդագրությունում ամբիոնի վարիչի ԺՊ Անուշ Սեդրակյանի մասին: Մասնավորապես, ասվում է, որ դեռ ձմռանն են Սեդրակյանին տեղյակ պահել, որ ամբիոնը … Read more

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է պարտականությունները դադարեցնելու մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքային պարտականությունները դադարեցնելու մասին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։ Ի՞նչ է տեղի ունեցել. ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի … Read more