ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է պարտականությունները դադարեցնելու մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքային պարտականությունները դադարեցնելու մասին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։ Ի՞նչ է տեղի ունեցել. ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի … Read more

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի •

Monument Watch. 2026 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանական Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսություն եթեր է արձակել մի ռեպորտաժ՝ նվիրված «Համաշխարհային գրքի և հեղինակային իրավունքի օրվա» կապակցությամբ կազմակերպված «Հին տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու հորինվածքները» և կամ «Հին Թուրանի, Փոքր Ասիայի տարածքներում գոյություն ունեցած պրոտոթյուրքական ցեղերը և նրանց կապերը Կովկասի հետ» ներկայացումներին, որի մասնակիցներն էին … Read more

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը 7 տարում ավելացել է 141 տոկոսով

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում 2025 թվականին իրականացվել են 24 բյուջետային ծրագրեր՝ 234 միջոցառումներով, որոնց կատարմանը հատկացվել է շուրջ 374.4 միլիարդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 93.5 տոկոս կատարողականը։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ 2024 … Read more

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հանդիպել են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2026»-ի հաղթողներին և ժյուրիի անդամներին։ Հաղթող նախագծերի հեղինակներն ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մասնակցել են «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանի ներկայացրած «Մթնոլորտային ջրային գոլորշու հարկադիր … Read more

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին սովորել և աշխատել Բեռլինի Բունդեսթագում: Ծրագրի տևողությունը՝ 2027թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026թ. հուլիսի 31–ն է։ Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, այդ թվում՝ մասնակ­ցության նախապայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի … Read more

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում անվտանգ միջավայրի ապահովմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերի։ Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ … Read more

Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում

Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» (New Learning Award 2026) միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Համայնքի նորարար լաբ» (Community Renewal Lab) նախաձեռնությունը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, արժանացել է միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ընդգրկվել լավագույն նախագծերի ցանկում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ … Read more

Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները

Կառավարության որոշմամբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով թվային գործիքների կիրառման, գնահատման արդիական մեթոդների և կրթության կառավարման համակարգի թվայնացման ժամանակակից պահանջներին։ Միաժամանակ նախատեսվում է վերաիմաստավորել տարածքային մակարդակում գործող կազմակերպական մեխանիզմների դերը՝ ապահովելով դրանց գործառույթների հստակեցում և արդյունքների քննարկման գործընթացների օպերատիվ իրականացում մարզային մակարդակում։ Ատեստավորման արդյունքների քննարկման նպատակով նախատեսվում է … Read more

Կիպրոսի բուհերում կրթություն ստանալու հրավեր

2026-2027 ուսումնական տարվա համար Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «CyprusAid» զարգացման համագործակցության ծառայության հետ համատեղ հայտարարում է ամբողջական կրթաթոշակների մրցույթ, որին կարող են մասնակցել օտարերկրյա քաղաքացիները՝ Կիպրոսի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հունիսի 12-ն է։ Կրթաթոշակային ծրագրի պայմանների, առաջարկվող մասնագիտությունների ցանկի, մասնակցության չափանիշների, դիմելու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ … Read more