Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) կրում է նորմատիվ բնույթ և հանդիսանում է բարձրագույն կրթության համակարգի պետական կարգավորման գործիք։ Որոշմամբ՝ սահմանվել է նաև «մասնագիտություն» հասկացությունը որպես՝ պետության … Read more

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նոր ենթակառուցվածքներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)՝ ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին։ ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում, որոնցում իրականացվել են վերականգնման և արդիականացման աշխատանքներ։ Ներկայացվել են ստեղծված պայմանները, ինչպես նաև մարզական գործընթացի կազմակերպման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզական … Read more

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից

Հունիսի 19-22-ը ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն առցանց ձևաչափով երկրորդ անգամ անցկացրել է աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցել են 26 երկրի 126 աշակերտներ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։ Հայաստանի թիմն արժանացել 3 արծաթե (Սամվել Խաչատրյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, … Read more

TUMO-ն այժմ նաև Ղազախստանում է

TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը վերջերս իր առաջին կենտրոնն է բացել Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում՝ համագործակցելով alem.ai-ի հետ։ TUMO Աստանա կենտրոնը շաբաթական կընդունի շուրջ 6000 ուսանողի, որոնք հնարավորություն կունենան ուսումնասիրելու ծրագրավորում, անիմացիա, ֆիլմարտադրություն, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, երաժշտություն, ռոբոտատեխնիկա, գեներատիվ արհեստական բանականություն, մոուշն դիզայն և վեբ մշակում։ Կենտրոնը տեղակայված է եզակի ապակեպատ alem.ai համալիրում, որը համարվում է … Read more

Հանդիպում ԿԶՆԱԿ-ում․ քննարկվել է ChatGPT Edu գործիքի արդյունավետ տեղայնացումը

ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ, որը Հայաստան է ժամանել ChatGPT Edu գործիքի ներկայացման նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցության շրջանակում։ Հանդիպման ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության և կառույցի ներկայացուցիչները, Օփեն ԷյԱյի ներկայացուցիչներ Ալինա Լեոնի, Կարա ՄքՔլոսկի Մենդեսի, Քըրք Գուլեզյանի, Դավիթ Զոհրաբյանի և Ռոդ … Read more

հայկական սլավոնական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը •

Ռուս-Հայկական համալսարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է կրթական կազմակերպության պաշտոնական անվանման փոփոխության մասին՝ կապված «Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպության կանոնադրության ստորագրման հետ։ Համալսարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոր կանոնադրության ստորագրումը կարևոր փուլ է համալսարանի զարգացման և նրա գործունեությունը կարգավորող արդիական նորմատիվ-իրավական բազայի ձևավորման գործընթացում։ Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության … Read more

ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն կստանան՝ ԿԳՄՍՆ-ի, OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցության արդյունքում։ Մինչև սեպտեմբեր պետք է իրականացվեն … Read more

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ: Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում … Read more

Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով: Հավակնորդների փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով, հունիսի 18-ից հուլիսի 9-ը ներառյալ: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

Ֆրանսիայում ավելի քան 800 դպրոց չեղարկել է դասերը

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի ավելի քան 800 տարրական և միջնակարգ դպրոցներում դասերը չեղարկվել են ծայրահեղ շոգի պատճառով, հայտարարել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։ «Վաղը Ֆրանսիայի 845 տարրական և միջնակարգ դպրոցներում չեղարկվելու են աշակերտների դասերը։ Սա նշանակում է, որ դրանք կամ ընդհանրապես չեն բացվի, կամ կբացվեն միայն շատ փոքր թվով աշակերտների համար», – ասել է Ժեֆրը France … Read more