Ֆաբրեգասը բացահայտել է, թե ինչ նպատակով է ավարտում կարիերան Բուսկետսը — Armsport.am

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունը։ «Նա իմ ընկերն է, հիանալի անձնավորություն և մեծ ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ նրա ժամանակը եկել է, պետք է ճանապարհ բացել երիտասարդների համար։ Բայց նա այն խաղացողներից է, որոնց սիրահարվում ես։ Նրան դաշտում կարող ես չնկատել, բայց երբ բացակայում է, հասկանում … Read more

Սպասում ենք ՈւԵՖԱ-ի թույլտվությանը. Սերիա Ա-ի նախագահ — Armsport.am

Իտալական Սերիա Ա-ի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ լիգան մտադիր է 2026 թվականի փետրվարի 8-ին Իտալիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայանալիք «Միլան»-«Կոմո» հանդիպումն անցկացնել Ավստրալիայի Պերթ քաղաքում։ Պատճառը «Սան Սիրո» մարզադաշտի ժամանակավոր փակումն է 2026 թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի սկիզբ՝ կապված Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության նախապատրաստական աշխատանքների … Read more

Ալիշա Լեմանը լքել է Յուվենտուսը․ գեղեցկուհին նոր ակումբ ունի — Armsport.am

Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին: «Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի պաշտոնական կայքի հայտարարությունում: Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Այդ ընթացքում նա … Read more

Պաշտոնական․ Մորատան տեղափոխվեց Կոմո — Armsport.am

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Կոմո» ակումբում՝ վարձակալության հիմունքներով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 32-ամյա Մորատան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին», 2025/26 մրցաշրջանն անցկացնելու է «Կոմոյում»։ Պայմանագիրը ներառում է գնման իրավունք։ «Ալվարոյին ճանաչում եմ երկար տարիներ և միշտ հիացել եմ նրա խաղով ու պահվածքով։ Նա խելացի հարձակվող է, որը խաղում է լիակատար նվիրվածությամբ … Read more

Իտալական ակումբը տրանսֆերային առաջարկ է կատարել Բարսելոնայի խաղացողի համար

Իտալական «Կոմոն» տրանսֆերային առաջարկ է ներկայացրել «Բարսելոնային»՝ թիմի իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյայի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը բարձր է գնահատում Պենյայի խաղային որակները և նրան դիտարկում է որպես իտալական ակումբի դարպասապահի դիրքը ամրապնդելու հիմնական տարբերակ։ Ավելի վաղ El Nacional պարբերականը հայտնել էր, որ կատալոնական ակումբի … Read more

🎥 Լամին Յամալի դուբլը օգնեց Բարսելոնային ջախջախել Կոմոյին և նվաճել Գամփերի գավաթը

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ իտալական «Կոմոյի» նկատմամբ՝ Ժոան Գամփերի գավաթի խաղարկության ընթացքում: Հանդիպումը կայացավ Բարսելոնայում՝ Յոհան Կրույֆի անվան մարզադաշտում, և ավարտվեց կատալոնական ակումբի օգտին՝ 5:0 հաշվով: Դուբլ ձևակերպեցին Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը, իսկ Ռաֆինյան աչքի ընկավ մեկ անգամ։ Ժոան Գամփերի գավաթը ամենամյա ընկերական մրցաշար է, որը «Բարսելոնան» անցկացնում է մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այն … Read more

Միշտ հուզիչ է տուն վերադառնալը․ Սեսկ Ֆաբրեգաս — Armsport.am

«Կոմոյի» գլխավոր մարզիչ և «Բարսելոնայի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ մեծ հուզմունք է ապրում՝ վերադառնալով ծննդավայր՝ «Festa del Gamper Estrella Damm» տոնական հանդիպման համար, որտեղ կիրակի «Բարսելոնան» «Էստադի Յոհան Կրոյֆ» մարզադաշտում կմրցի իտալական ակումբի հետ: Շաբաթ օրը մամուլի ասուլիսում Ֆաբրեգասը նշել է, որ զգացմունքները ուժեղ և հաճելի են, քանի որ տուն վերադառնալը միշտ … Read more

Հայտնի է Բարսելոնայի մրցակիցը Ժոան Գամպերի գավաթում — Armsport.am

«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում կմրցի իտալական «Կոմոյի» հետ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին։ Ի սկզբանե նախատեսված էր, որ խաղը կանցկացվի վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտում՝ դառնալով «բլաուգրանայի» առաջին խաղը նորացված մարզադաշտում, սակայն հետագայում որոշվեց այն տեղափոխել Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտ։ «Կոմոն», որը 2024/25 մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 10-րդ … Read more

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը․ հայտնի են մանրամասները — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի … Read more

Կոմոն ակումբի պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր է իրականացրել — Armsport.am

«Կոմոն» պաշտոնապես հայտարարել է իսպանական «Բետիսի» 19-ամյա եզրային հարձակվող Խեսուս Ռոդրիգեսի ձեռքբերման մասին։ Երիտասարդ ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը։ Ինչպես հայտնում է Football Italia-ն, այս տրանսֆերը դարձել է «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկը։ Ըստ Sky Sport Italia-ի տվյալների՝ գործարքի արժեքը կազմում է 22 միլիոն եվրո՝ գումարած … Read more