Միշտ հուզիչ է տուն վերադառնալը․ Սեսկ Ֆաբրեգաս — Armsport.am

«Կոմոյի» գլխավոր մարզիչ և «Բարսելոնայի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ մեծ հուզմունք է ապրում՝ վերադառնալով ծննդավայր՝ «Festa del Gamper Estrella Damm» տոնական հանդիպման համար, որտեղ կիրակի «Բարսելոնան» «Էստադի Յոհան Կրոյֆ» մարզադաշտում կմրցի իտալական ակումբի հետ:

Շաբաթ օրը մամուլի ասուլիսում Ֆաբրեգասը նշել է, որ զգացմունքները ուժեղ և հաճելի են, քանի որ տուն վերադառնալը միշտ հուզիչ է: Նա ընդգծել է, որ խաղը կարևոր է իր թիմի համար՝ որպես փորձություն Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի դեմ, և իր խաղացողները պետք է սովորեն բարձր մակարդակի մրցակցության: Ֆաբրեգասը հիացմունքով խոսել է «Բարսելոնայի» մարզիչ Հանսի Ֆլիկի մասին՝ ասելով, որ ցանկանում է 20 րոպե զրուցել նրա հետ՝ բազմաթիվ հարցեր տալու համար, և գովեստով նշել կատալոնացիների պրեսինգային խաղն ու բարձր պաշտպանական գիծը, որոնց դեմ իր թիմը կփորձի հարձակվել:

Նա հպարտությամբ խոսել է «Լա Մասիայի» սաների մասին՝ նշելով, որ մրցունակ խաղացողներ գտնելու համար հեռու գնալ պետք չէ, և առանձնահատուկ գովեստի է արժանացրել Պեդրիին՝ ընդգծելով նրա կայուն խաղը, և Լամին Յամալին՝ նրան անվանելով ոգեշնչում իր թիմի համար:

Կիրակնօրյա հանդիպումն առանձնահատուկ կլինի նաև «Կոմոյի» մեկ այլ խաղացողի՝ նախկին «կապտանռնագույն» Սերխի Ռոբերտոյի համար, որը 2024 թվականի ամռանը Սերիա Ա տեղափոխվելուց հետո առաջին անգամ կխաղա իր նախկին ակումբի դեմ:

Leave a Comment