Ֆաբրեգասը բացահայտել է, թե ինչ նպատակով է ավարտում կարիերան Բուսկետսը — Armsport.am

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունը։

«Նա իմ ընկերն է, հիանալի անձնավորություն և մեծ ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ նրա ժամանակը եկել է, պետք է ճանապարհ բացել երիտասարդների համար։ Բայց նա այն խաղացողներից է, որոնց սիրահարվում ես։ Նրան դաշտում կարող ես չնկատել, բայց երբ բացակայում է, հասկանում ես, թե որքան կարևոր է։

Շնորհավորում եմ նրան, որովհետև նման կարիերա կառուցելը աներևակայելի է։ Նա ճիշտ կենսակերպ է վարում, լավ է քնում, թեև երիտասարդ տարիքում դա հեշտ չէ։ Նրա մոտ դա հիանալի ստացվել է։ Նա ցանկանում է դառնալ մարզիչ, և ես մաղթում եմ նրան հաջողություն այդ գործում», – մեջբերում է Ֆաբրեգասին TMW-ը։

2025 թվականի սեպտեմբերի 26-ին 37-ամյա իսպանացին հայտարարեց, որ կավարտի կարիերան MLS-ի մրցաշրջանի ավարտին։

Բուսկետսը «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականից։ Մինչ այդ նա ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», որի սան է։ Ակումբային մակարդակում նա անցկացրել է 829 խաղ, խփել 19 գոլ և կատարել 62 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։

«Բարսելոնայի» կազմում նա 9 անգամ հաղթել է Լա Լիգայում, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, 3 անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում, 7 անգամ՝ Իսպանիայի գավաթում և 7 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթում։

Իսպանիայի հավաքականում Բուսկետսը անցկացրել է 143 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2012-ին՝ Եվրոպայի չեմպիոն։

Leave a Comment