ՆԳ նախարարությունը ոստիկանների գործողությունների մասին 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ

Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգում ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։ 2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական … Read more

Առանց տեղումների եղանակ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։ Այսօր, օգոստոսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ … Read more

Աշխարհի առաջատար համալսարանների 1000-ից ավելի շրջանավարտ ցանկացել է աշխատել Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում գրել է, որ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգում իրենց իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել հունիսի 15- ի կոչին արձագանքել է 1141 մարդ։ «Դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է»,- գրել է կառավարության … Read more

Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ

Սեւ ծովում ծովային անօդաչու սարքերի հարձակման ենթարկված թուրքական Nadhezna բեռնանավի անձնակազմի բոլոր 22 անդամները տարհանվել են Նովոռոսիյսկի նավահանգիստ՝ «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովային միջոցների» օգնությամբ, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածի վիճակը ծանր է։ Հարվածը հասցվել է նավի քթամասին եւ անձնակազմի խցիկներին։ Բեռնանավում բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։ … Read more

Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթից

Վրաստանի Կուլեւի նավահանգստում գտնվող երկրի միակ նավթավերամշակման գործարանը նախատեսում է մինչեւ սեպտեմբերի վերջ ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից՝ այն փոխարինելով ղազախականով եւ լիբիականով։ Գործարանը տնօրինող Black Sea Petroleum ընկերությունը հայտնել է, որ հում նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Կուլեւիի նավթավերամշակման գործարանը հուլիսի սկզբից արդեն սկսել է ղազախական ծագման հում նավթի վերամշակումը։ Հուլիսի 3-ին … Read more

Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Զալուժնի — Հայաստանի Հանրային Ռադիո

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կասկածում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Եվրոպեյսկայա Պրավդա» թերթը հայտնում է, որ այդ մասին Զալուժնին խոսել է Կիեւում դեսպանների խորհրդակցության շրջանակում անցկացված եվրատլանտյան ինտեգրմանը նվիրված քննարկման ժամանակ։ «Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ, որ մենք յուրացնենք … Read more

ՀՀ Կառավարության կազմը — Հայաստանի Հանրային Ռադիո

Կառավարության ֆեյսբուքյան էջը կոլաժի միջոցով ներկայացրել է նոր կառավարության կազմը ՀՀ նոր կառավարության կազմը ձևավորվել է 2026 թվականի օգոստոսի 3-ին` հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատեց նախարարների և փոխվարչապետերի նշանակման հրամանագրերը։ Գործող կաբինետի անդամների մեծ մասը վերանշանակվել է, միակ փոփոխությունը տեղի է ունեցել ԲՏԱ նախարարությունում։ Կառավարության ղեկավար կազմը Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ … Read more

Ռուստեմ Ումերովը կգլխավորի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը. արդյո՞ք նա կմնա Կիևի գլխավոր բանակցողն ԱՄՆ-ի հետ

Վլադիմիր Զելենսկին Ռուստեմ Ումերովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի պաշտոնից և նշանակել Արտաքին հետախուզության ծառայության պետ։ ԱԱՊԽ-ում Ումերովի տեղը կզբաղեցնի ՆԳՆ նախկին ղեկավար Իգոր Կլիմենկոն։ Այսօր դիվանագետների հետ հանդիպմանը Զելենսկին պարզաբանել է, որ Ումերովն այժմ «ավելի շատ հնարավորություններ կունենա զբաղվելու թե՛ դիվանագիտության, թե՛ պաշտպանության հարցերով»: «Նա կշարունակի բանակցել ԱՄՆ-ի ու … Read more

Թրամփն Իրանին մեղադրել է երկերեսանիության մեջ. նա պնդում է, որ բանակցությունները վերսկսվել են, Թեհրանը հերքում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ղեկավարությանը մեղադրել է երկերեսանիության մեջ՝ հայտարարելով, թե Թեհրանը հանդիպումներ է խնդրում, սակայն հրապարակայնորեն հերքում է այդ փաստը: Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Իրանի հետ նոր բանակցությունները կմեկնարկեն հենց երկուշաբթի: Իրանն ի պատասխան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն գոյություն չունի,շեշտեովլ, որ երկխոսություն է … Read more

Խոշոր տնտեսվարողների խնդրանքով հետաձգված ստուգումները մեկնարկում են․ ՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունը

Արևիկ Կիրակոսյան«Ռադիոլուր» Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսում է լայնածավալ վերահսկողություն․ սնունդ տեղափոխող առաքիչները պետք է անցնեն բժշկական զննում և ունենան սանիտարական գրքույկ՝ տրված բժշկական հաստատության կողմից։ Պահանջի նպատակն է վերահսկել սննդի հետ աշխատող անձանց առողջական վիճակը և նվազեցնել սննդի միջոցով փոխանցվող ռիսկերը։ Երևանում օրական սննդի հարյուրավոր, անգամ հազարավոր առաքումներ են կատարվում, ընդ որում՝ գնալով ավելի … Read more