B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի, և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ցանկանու՞մ եք այցելել ԱՄՆ-ի տեսարժան վայրեր կամ մասնակցել կոնֆերանսի։ B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի, և թե՛ զբոսաշրջության նպատակով, ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «B1/B2 տեսակի վիզայով չի թույալտրվում աշխատել կամ երկարաժամկետ ուսանել ԱՄՆ-ում։ Այն նախատեսված է միայն կարճաժամկետ այցերի համար։ Նախքան դիմելն այցելեք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը՝ ավելին իմանալու համար»,- … Read more

Նեթանյահուն սպառնացել է Իրանին և Պուրիմի նախօրեին Իսրայելին միասնության կոչ է արել

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է Իրանին, որ Իսրայելի վրա հարձակման դեպքում Թեհրանը հզոր հակահարված կստանա։ Նա ընդգծել է Իսրայելի ժողովրդի և բանակի միասնության կարևորությունը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Պուրիմ հրեական տոնի վրա, որը կնշվի 2026 թվականի մարտի 2-3-ը։ Քնեսեթում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն մերժել է ընդդիմադիր պատգամավորների քննադատությունը՝ նշելով, որ Իրանի շուրջ լարվածության ֆոնին բանավեճերը տեղին չեն։ … Read more

Վրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին առաքիչ աշխատել

Վրաստանի կառավարությունն արգելել է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես առաքիչներ, զբոսավարներ և տաքսու վարորդներ, ըստ տեղական Georgia Online պորտալի՝ ասվում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրում։։ Հրամանագիրը հաստատում է օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային իրավունք տրամադրելու կանոնները և սահմանում է տարեկան քվոտաներ մի շարք մասնագիտությունների համար՝ այսպիսով սահմանափակելով օտարերկրացիների համար հնարավորությունները։ Առաքիչների, ուղեկցորդների և վարորդների … Read more

«Ապահովագրությունը չպետք է գործի բժշկի հաշվին»․ մի խումբ բուժաշխատողներ բողոքում են աշխատավարձերի հաշվարկից

Մի խումբ բուժաշխատողներ այսօր հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ և դիմում-նամակ փոխանցել օրենսդիրներին։ Նրանք պահանջել են հանրային լսումներ հրավիրել քննարկելու առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո ի հայտ եկած խնդիրները։ Բուժաշխատողները դժգոհել են հատկապես աշխատավարձի հաշվարկման մեխանիզմներից, որոնք, ըստ նրանց, որոշ մասնագիտացումներում էականորեն նվազել են։ «Այո՛, ես իմ օրինակով տեսել եմ ցածր վարձատրություն»։ Սոնոգրաֆիստ Կարինա … Read more

Հայաստանը գնում է տարածաշրջանում երկարատև խաղաղության ճանապարհով․ ՀՀ ԱԳ նախարար

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հենասյունը պետք է ավելի ամրապնդվի և բավարար ռեսուրսներով ապահովված լինի՝ կանխարգելելու մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումները և չարաշահումները։ Աճող հակամարտությունները և հումանիտար ճգնաժամերը, ըստ Միրզոյանի, վճռական մոտեցում են պահանջում։ … Read more

«Գիրք, որ բժշկի համար նույնն է, ինչ նոտաները՝ երաժշտի»․ լույս է տեսել «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն

Լույս է տեսել «Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնի  «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն։ Ժողովածուում այբբենական կարգով ներկայացված են գրեթե բոլոր հիվանդությունները, դրանց ախտորոշումն ու բուժման եղանակները։ Այն ներառում է ամենահաճախ հանդիպող հիվանդությունների ախտորոշման ու բուժման 371 գործելակարգ։ Դրանք ունեն ապացուցողական հիմք և ներառված են համաշխարհային առողջապահական շտեմարաններում որպես բուժման առաջատար մեթոդներ: Գիրքը հասցեագրված է գործող … Read more

ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ռեզիդենտ դեսպանություն

Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելուն ուղղված աշխատանքները: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել … Read more

Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ խորհրդի անդամները քննարկել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 23-ին մասնակցել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային նախաճաշին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՏՁՄ առաջիկա ծրագրերին և ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին։ Կողմերը դիտարկել են ներդրումային միջավայրի բարելավման, կանխատեսելիության, միջազգային գործընկերների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման, միջազգային կորպորացիաների հետ համագործակցության մի շարք հնարավորություններ։ Մխիթար … Read more

Հակակոռուպցիոն մարմիններ կան, բայց կոռուպցիոն ընկալումները չեն փոխվում. Հոկտանյան

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով մեկ միավորի նահանջ է գրանցել 2024-ի համեմատ։ 2018-ից հետո իշխանությունները կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականության» մասին են հայտարարել, ձևավորվել են նոր հակակոռուպցիոն կառույցներ, խստացվել է օրենսդրությունը։ Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակում «Ամնեստի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոգտանյանը վերլուծել է, թե ինչպես է փոխվել մեր երկրում կոռուպցիայի ընկալումը։ Նրա խոսքով՝ … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 23.02.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 23.02.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Հայաստանը գնում է տարածաշրջանում երկարատև խաղաղության ճանապարհով․ ՀՀ ԱԳ նախարար Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես օրինակելի երկիր․ ԵԱՀԿ ԽՎ երկօրյա նիստերը Վիեննայում Հակակոռուպցիոն մարմիններ կան, բայց կոռուպցիոն ընկալումները չեն փոխվում. Հոկտանյան Back to top button