Լույս է տեսել «Վարդանանց» նորարական բժշկության կենտրոնի «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն։ Ժողովածուում այբբենական կարգով ներկայացված են գրեթե բոլոր հիվանդությունները, դրանց ախտորոշումն ու բուժման եղանակները։ Այն ներառում է ամենահաճախ հանդիպող հիվանդությունների ախտորոշման ու բուժման 371 գործելակարգ։ Դրանք ունեն ապացուցողական հիմք և ներառված են համաշխարհային առողջապահական շտեմարաններում որպես բուժման առաջատար մեթոդներ: Գիրքը հասցեագրված է գործող բժիշկներին, առողջապահության կազմակերպիչներին, ապահովագրական ոլորտի փորձագետներին, ինչպես նաև պացիենտներին՝ որպես վստահելի և համակարգված գիտելիքի աղբյուր։ Գրքի հեղինակները հիմնվել են «Վարդանանց»-ի կլինիկական փորձի վրա և ներկայացրել այն հիվանդությունները, որոնք ամենաշատն են հանդիպում Հայաստանում։