ԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցով

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումների ֆոնին ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունները հաստատել են միասնական դիրքորոշում միջազգային իրավունքի, ինքնիշխանության և Դանիայի ու Գրենլանդիայի աջակցության հարցերում։

ԵՄ-ն նաև զգուշացրել է, որ մաքսատուրքերը կվնասեն անդրատլանտյան հարաբերություններին և հակասում են առևտրային համաձայնագրերին։

Արտահերթ նիստը կգումարվի առաջիկա օրերին։

«Գրենլանդիայի շուրջ վերջին լարվածության վերաբերյալ իմ խորհրդակցությունները անդամ երկրների հետ վերահաստատում են մեր ամուր հանձնառությունը հետևյալի նկատմամբ.

  • միասնություն միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների շուրջ,
  • միասնություն Դանիայի և Գրենլանդիայի հետ աջակցության և համերաշխության համար,
  • Արկտիկայի խաղաղության և անվտանգության վերաբերյալ ընդհանուր անդրատլանտյան շահի ճանաչում՝ հատկապես ՆԱՏՕ-ի միջոցով աշխատելու համար,
  • համատեղ գնահատական, որ մաքսատուրքերը կխաթարեն անդրատլանտյան հարաբերությունները և անհամատեղելի են ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրին,
  • պարտադրանքի ցանկացած ձևից պաշտպանվելու պատրաստակամություն,
  • ԱՄՆ-ի հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ:

Հաշվի առնելով վերջին զարգացումների նշանակությունը և հետագա համակարգման նպատակով՝ ես որոշել եմ առաջիկա օրերին հրավիրել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ»,-ասված է Կոստայի հայտարարության մեջ։

Leave a Comment