Հնդկաստանը կսկսի «Պինակա» հրթիռների առաքումը Հայաստան. The Times of India

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնատհ Սինգհը նախօրեին «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստան առաքելու արտոնություն է տվել, գրում է The Times of India-ն։

Այս հրթիռներն արտադրում է հնդկական Solar Defence and Aerospace Limited ընկերությունը։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ կառավարվող այս հրթիռի թռիչքի տեւողությունը 70 կմ-ից ավելի է։

Այժմ ավարտվել է այս հրթիռներով հնդկական բանակը համալրելու մրցույթի գործընթացը, գրում է Հնդկաստանի հնագույն եւ ամենահեղինակավոր անգլալեզու թերթը։

Leave a Comment