«Խուճապ տարածելու նպատակով է»․ ՔՊ-ից արձագանքել են Թաթոյանի՝ ադրբեջանական առաջխաղացման մասին պնդմանը

«Միասնության թևեր» քաղաքական ուժի ղեկավար Արման Թաթոյանը, ով պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, պնդում է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ նոր դիրքեր է կառուցել Հայաստանի օկուպացված տարածքներում, ընդլայնել վերահսկողությունն ու որոշ տեղերում առաջ եկել։ Հանրության շրջանում անհանգստություն հարուցած այս հայտարարությունը պաշտպանության նախարարը  հերքել է՝ մեկ բառով անվանելով սուտ։  Այսօր պաշտպանության նախարարության դիմաց կրկին … Read more

Հայաստանի մասնակցությունը «ատոմային ակումբին»․ ՀՀ վարչապետի ուղերձները Փարիզից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին որպես ատոմային էներգիա արտադրող պետության ղեկավար։ Նա միջազգային հանրությանը ներկայացրել է Հայաստանի ռազմավարությունը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հարցում։ Գագաթնաժողովը կազմակերպել են Ֆրանսիայի կառավարությունը և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը:  Մոտ 40 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի … Read more

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։ Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։ Մտքեր են … Read more

Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանի կառավարության պաշտոնյաների տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Իրանում զոհերի թիվը հասել է 1332-ի։ Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ նրանցից 206-ը կանայք և երեխաներ են։ Նա նաև պնդել է, որ տասնյակ բժշկական կենտրոններ են հրետակոծվել։

Իրանից Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող ևս մեկ անձ

Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով։ Կապի … Read more

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզում մեկնարկած Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Պետությունների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների առաջնորդների մասնակցությամբ քննարկվում է միջուկային էներգիայի դերը համաշխարհային էներգետիկ մարտահրավերների հաղթահարման, էներգետիկ անվտանգության ամրապնդման եւ կլիմայական նպատակների աջակցման գործում։ Հյուրերի դիմավորման արարողությունից հետո մասնակիցները լուսանկարվել են պաշտոնական խմբակային լուսանկարի համար՝ տալով գագաթնաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական մեկնարկը։ … Read more

Արեւմտահայերէն լուրեր 10 Մարտ. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Այսօր Հայաստանի կառավարութեան ղեկավարը Փարիզի մէջ կը մասնակցի Միջուկային ուժանիւթի գագաթնաժողովին։ • Իսկ վաղը՝ Մարտի 11-ին Վարչապետը Ստրազպուրկ պիտի մեկնի Եւրոպական խորհրդարանին մէջ Նիկոլ Փաշինեան հանդէս պիտի գայ ելոյթով։ • Պատերազմը «շուտով» աւարտին կը հասնի. Թրամփի այս յայտարարութեան Իրանէն արձագանգած են` թէ իրենք են որոշելու պատերազմի աւարտը։ • Թրամփ հայտարարած է, որ Ամերիկան այս … Read more

Հորդանանում գերմանական ռազմակայանը հայտնվել է իրանական հրթիռների հարվածի տակ. Spiegel

Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռները մարտի 8–9-ին  ընկել են Հորդանանի Ալ-Ազրակ ավիաբազայի գերմանական հատվածում, հաղորդում է Spiegel-ը։ Նույն կայանում տեղակայված են նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Գերմանական պարբերականի տեղեկություններով՝ հարվածի տակ են ընկել զորանոցները, որտեղ մնում էին գերմանացի զինվորականներ։ Հարձակման պահին նրանք եղել են ապաստարաններում, տուժածներ չկան։ Spiegel-ը նշում է, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հրթիռները … Read more

ԱՀԾ-ն հայտնում է այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ, հայտնում է «Արմենպրես»-ը։ «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական  տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական … Read more

Բացահայտվել է մարտի 8-ին Քանաքեռ- Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է … Read more