Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզում մեկնարկած Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Պետությունների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների առաջնորդների մասնակցությամբ քննարկվում է միջուկային էներգիայի դերը համաշխարհային էներգետիկ մարտահրավերների հաղթահարման, էներգետիկ անվտանգության ամրապնդման եւ կլիմայական նպատակների աջակցման գործում։

Հյուրերի դիմավորման արարողությունից հետո մասնակիցները լուսանկարվել են պաշտոնական խմբակային լուսանկարի համար՝ տալով գագաթնաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական մեկնարկը։

Միջուկային էներգիայի նկատմամբ հետաքրքրությունը աշխարհում աճում է։ Այն ապահովում է համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե 10 տոկոսը եւ շատ երկրների կողմից դիտվում է որպես վերականգնվող էներգիայի աղբյուրներին անհրաժեշտ լրացում՝ վերահսկելի եւ ցածր ածխածնային էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Այս գագաթնաժողովը կարեւոր հնարավորություն է միջազգային համագործակցությունը ամրապնդելու եւ քաղաքացիական միջուկային էներգետիկայի անվտանգ եւ կայուն զարգացման համար գործնական լուծումներ առաջ մղելու նպատակով, կարծում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն։

Գագաթնաժողովը նաեւ երկրների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների եւ արդյունաբերության միջեւ նախաձեռնություններն ու գործընկերությունները խրախուսելու նպատակ ունի։

Leave a Comment