Հորդանանում գերմանական ռազմակայանը հայտնվել է իրանական հրթիռների հարվածի տակ. Spiegel

Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռները մարտի 8–9-ին  ընկել են Հորդանանի Ալ-Ազրակ ավիաբազայի գերմանական հատվածում, հաղորդում է Spiegel-ը։ Նույն կայանում տեղակայված են նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերը։

Գերմանական պարբերականի տեղեկություններով՝ հարվածի տակ են ընկել զորանոցները, որտեղ մնում էին գերմանացի զինվորականներ։ Հարձակման պահին նրանք եղել են ապաստարաններում, տուժածներ չկան։

Spiegel-ը նշում է, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հրթիռները անմիջապես խոցել են զորանոցները, թե դրանց վրա ընկել են հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռների բեկորները։

Գերմանական ռազմական զորախումբն արդեն մի քանի տարի մշտապես տեղակայված է Ալ-Ազրակում, սակայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո անձնակազմի թիվը կրճատվել էր։

Leave a Comment