Կառավարելիության համակարգը կարող է փլուզվել․ փորձագետը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, խոսում է այն մասին, որ ՄԱԿ-ն անգործության է մատնված, իսկ ՆԱՏՕ-ի ապագան մշուշոտ է․ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Փորձագետը նկատի ունի Գենլանդիան, Կանադան, Վենեսուելան ԱՄՆ-ին միացնելու՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, Սիրիայում, Իրանում, Ուկրաինայում, Գազայում և այլուր ստեղծված իրավիճակը։ Այս թեմայով Դավոսի տնտեսական … Read more

Աշխարհը կարդում է Թրամփի ու Մակրոնի նամակագրությունը․ Խաղաղության խորհուրդը, դեռ չստեղծված, խախտում է խաղաղությունը

Թրամփը հերթական անգամ զարմացրել է  դիվանագիտական դասական կանոններին սովոր միջազգային հանրությանը՝ այս անգամ էլ Ֆրանսիայի նախագահի հետ անձնական նամակագրությունը հրապարակելով։ Թրամփ-Մակրոն հարաբերությունները լարվել են վերջինիս՝ Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի առաջարկը մերժելուց հետո։ ԱՄՆ նախագահը չի սահմանափակվել Մակրոնի՝ անձնական նամակագրության գաղտնիության իրավունքը խախտելով և հղել է հերթական սպառնալիքը․ եթե Մակրոնը չփոխի Գրենլանդիայում տարվող քաղաքականության և խաղաղության … Read more

Հետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվի

Դեկտեմբերին նախատեսված, բայց հետաձգված եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, փետրվարի 16-ից 19-ը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասել է, որ հետաձգման պատճառը եկեղեցու շուրջ ձևավորված իրավիճակն է, և նույն մտահոգությամբ որոշվել է ժողովը Հայաստանի սահմաններից դուրս գումարել։ Կաթողիկոսը ժողովի է հրավիրել բարձրաստիճան բոլոր, նաև իրեն անվստահություն հայտնած հոգևորականներին։ Վերջիններս, սակայն, … Read more

Արտաքին հետախուզությունը ՀՀ վարչապետին նորություն չի ասել

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին անձամբ կմեկնի Աբու Դաբի ու կստանա «Զայեդ» մրցանակը․ այս մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ։ Գործադիրին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 37 պատգամավոր։ Հարցերը հիմնականում  խաղաղության գործընթացին ու ներքաղաքական զարգացումներին են վերաբերել։ Հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը գործադիրի ղեկավարին ենթակա մարմին է, Ծառայության հրապարակած զեկույցում տեղ գտած ձևակերպումներից և … Read more

Երևանի փողոցների «արկղային» սեփականատերերը. ինչո՞ւ տուգանքները չեն լուծում կայանման քաոսը

Ալբերտ Ավետիսյան«Ռադիոլուրի» համար Մայրաքաղաքի փողոցներում վարորդների առօրյան վաղուց վերածվել է յուրօրինակ «արգելավազքի», որտեղ խոչընդոտները ոչ թե բնական են, այլ մարդածին: Տնտեսվարողների կողմից մայթեզրերին շարված հարմարանքները՝ հին արկղերից մինչև ինքնաշեն մետաղական կանգնակներ, դարձել են յուրատեսակ «սեփականության վկայականներ» հանրային տարածքի վրա: Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ տնտեսվարողները կայանատեղին ինքնակամ տնօրինում են և կամ արգելում այդ տարածքում … Read more

ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհայտ կորածների և գերիների հետ կապված խնդիրները

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորածների, գերիների և այլ պահվող անձանց հետ կապված խնդիրները, ինչպես նաև հումանիտար բնույթի մի շարք հարցեր։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ և շարունակական համագործակցությունը՝ … Read more

Տնտեսական բարձր աճ, աշխատանքի կատարողական և պաշտոնյաների պարգևավճարներ․ ֆինանսների նախարարն ամփոփեց անցած տարվա աշխատանքը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամփոփել է նախարարության 2025 թ․ կատարած աշխատանքը։ Նախարարի կարծիքով՝ վերջին տարիների համախառն ներքին արդյունքի աճը տպավորիչ է։ Սրանով պայմանավորված էլ Հայաստանի միջազգային վարկանիշը փոխվել է՝ կայունից դեպի դրական։ 2025–ին Հայաստանի տնտեսությունը մնացել է տնտեսական բարձր աճի շրջանում։ Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը ևս բարելավվել է։ Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը, տնտեսական ցուցանիշներց բացի, խոսել է … Read more

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան (ուղիղ) — Հայաստանի Հանրային Ռադիո

© 2003-2026 Հայաստանի Հանրային Ռադիո Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է: Էջին վերաբերող հարցերով դիմել [email protected]: Գովազդի տեղադրման համար դիմել [email protected]:

Ինքնաթիռի անսարքության պատճառով Դոնալդ Թրամփի այցը Դավոս հետաձգվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան՝ Շվեյցարիա մեկնելուց կարճ ժամանակ անց, որտեղ այսօր նա պետք է ելույթ ունենա աշխարհի առաջնորդների առջև: Սպիտակ տան տվյալներով՝ Air Force One-ը ստիպված է եղել վերադառնալ «աննշան էլեկտրական անսարքության» պատճառով: Նախագահական ինքնաթիռում գտնվող լրագրողները նաև հայտնել են, որ սրահի լույսերը կարճ ժամանակով … Read more

Պուտինը վաղը կհանդիպի Ուիթքոֆի հետ․ Պեսկով — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վաղը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, RBK-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրան կուղեկցի ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։