Աշխարհը կարդում է Թրամփի ու Մակրոնի նամակագրությունը․ Խաղաղության խորհուրդը, դեռ չստեղծված, խախտում է խաղաղությունը

Թրամփը հերթական անգամ զարմացրել է  դիվանագիտական դասական կանոններին սովոր միջազգային հանրությանը՝ այս անգամ էլ Ֆրանսիայի նախագահի հետ անձնական նամակագրությունը հրապարակելով։ Թրամփ-Մակրոն հարաբերությունները լարվել են վերջինիս՝ Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի առաջարկը մերժելուց հետո։

ԱՄՆ նախագահը չի սահմանափակվել Մակրոնի՝ անձնական նամակագրության գաղտնիության իրավունքը խախտելով և հղել է հերթական սպառնալիքը․ եթե Մակրոնը չփոխի Գրենլանդիայում տարվող քաղաքականության և խաղաղության խորհդրի նկատմամբ իր վերաբերմունքը, ֆրանսիական գինին ու շամպայնը ԱՄՆ կմտնեն 200 % ավելացված մաքսատուրքով։

Leave a Comment