
ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժման զինվորները շաբաթ երեկոյան հատուկ գործողության ժամանակ բռնել ու երկրից դուրս են բերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։
ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժանումն իրականացնում է գաղտնի առաքելություններ և պայքարում են ահաբեկչության դեմ։ Հեռուստաալիքը շեշտում է, որ 2019 թվականին «Դելտան» իրականացրել է գործողության, որի հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։
Տես նաև՝ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը բռնելու և երկրից դուրս բերելու մասին