
Կարակասում պայթյուններ են լսվել Ֆորտ Տիունա ռազմական բազայի մոտակայքում, հայտնում է տեղական «Էֆեկտո Կոկույո» լրատվամիջոցը։ Այնտեղ են գտնվում Պաշտպանության նախարարությունը և բանակի հրամանատարության շտաբը։ Հաղորդվում է նաև, որ ծխի ամպեր են Լա Կարլոտա թաղամասի վրա, որտեղ տեղակայված են «Գեներալիսիմո դե Միրանդայի» ավիաբազան և ռազմական օդանավակայանը։
Պայթյուններ են լսվել նաև Վենեսուելայի մայրաքաղաքի այլ շրջաններում։ Քաղաքի վրայով թռչում են ինքնաթիռներ և ուղղաթիռներ, այդ թվում՝ ԱՄՆ բանակի CH-47 Chinook-ներ։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ հարևան երկիրը հրթիռային հարձակման է ենթարկվել։
«Կարակասն այժմ ռմբակոծվում է։ Ուշադրություն աշխարհին. հարձակվել են Վենեսուելայի վրա։ Նրանք հրթիռներ են արձակում։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և ՄԱԿ-ը պետք է անհապաղ հանդիպում անցկացնեն», — գրել է Կոլումբիայի առաջնորդը սոցիալական ցանցերում։
ԱՄՆ բանակի խոսնակը հաստատել է Կարակասում պայթյունների մասին հաղորդագրությունները, բայց հրաժարվել է մեկնաբանել, թե որն է ԱՄՆ-ի դերը իրադարձություններում, հաղորդում է «The New York Times»-ը։