Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք — Հայաստանի Հանրային Ռադիո

Անցած գիշեր ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև 37 աստիճան ցրտի, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 22-28 աստիճան ցրտի սահմաններում: Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ հասնելով մինչև 18 աստիճան ցրտի:

Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել ևս 3-ից 4 աստիճանով և մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ: Օդի ջերմաստիճանի բարձրացում կարելի է սպասել հունվարի 8-ից սկսած։

Leave a Comment