Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում , 17-ին կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։Օդի ջերմաստիճանն առաջիկա օրվա ընթացքում կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի առավոտյան, 15-ի … Read more

«TRIPP-ը դառնալու է աշխարհի համար մոդել»․ Մարկո Ռուբիո — Հայաստանի Հանրային Ռադիո

Վաշինգտոնում ընդունելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է․ «TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա կլինի հրաշալի Հայաստանի և Միացյալ նահանգների, ինչպես նաև բոլորի համար, ովքեր ներգրավված են: Շարունակելու ենք … Read more

Իրանում զոհերի թիվն առնվազն 12 հազար է, հնարավոր է՝ հասնի 20 հազարի. CBS News

Իրանից CBS News-ի աղբյուրները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների: «Իրանում զոհերի թիվն առնվազն 12 հազար է, հնարավոր է՝ հասնի 20 հազարի», — հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանցի ակտիվիստների խմբերin, որոնք ամբողջ երկրի բժիշկներից տվյալներ են հավաքում: Իրանում հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են 2025 թվականի դեկտեմբերի 28-ից: Սկզբում բնակիչները բողոքում … Read more

Ուիթքոֆը հանդիպել է Իրանի տապալված շահի որդու հետ, հաղորդում են լրատվամիջոցները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթավերջին գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի՝ 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ՝ Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։ «Ուիթքոֆը շաբաթավերջին գաղտնի հանդիպել է Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ՝ Իրանում ընթացող բողոքի ցույցերը քննարկելու համար», — հաղորդում է լրատվամիջոցը։ Իրանում … Read more

Թրամփը կոչ է անում իրանցի ցուցարարներին գրավել կառավարական շենքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին գրավել կառավարական շենքերը։ Նա այդ մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։ «Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք ձեր կառավարական շենքերը!!! Հիշեք մարդասպանների և բռնություն կիրառողների անունները։ Նրանք թանկ կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին … Read more

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում Իրաքի հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին, հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը, դրա հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։ Նարեկ Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի զարգացող հարաբերությունները և հույս է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության դինամիկան կբարելավվի, … Read more

Ինչպե՞ս են հայերը Կիևում փորձում դիմակայել ցրտին ու հոսանքազրկմանը

«Այս պահին էլ ձեզ հետ խոսում եմ հոսանք չունենալու պայմաններում»,-դժվարությամբ կապ հաստատելուց հետո ձայնային հաղորդագրությամբ «Ռադիոլուրին» փոխանցում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն  կոչ էր արել  քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես տեղափոխվել  հարազատների մոտ կամ այլ բնակավայրեր՝ մինչև ենթակառուցվածքների վերականգնումը։ Այնուամենայնիվ, Մկրտչյանի տեղեկություններով, քաղաքից մեծաթիվ տեղափոխություններ չեն եղել։ Համայնքում փորձում … Read more

Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ձեռքբերումները

Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունել է դեսպան Տիգրան Բալայանին, տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։ Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընդգծելով, … Read more

Ունենալ պաշտպանունակություն, որը ոչ մեկի տարածքային ամբողջականությանը չի սպառնում․ նախարարը ամփոփել է 2025-ը

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումից, բանակում գրանցված մահերի պատճառներից ու զինվորական  նոր համազգեստից մինչև խաղաղության հաստատելու ճանապարհին զինված ուժերի դերակատարում․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է 2025-ը՝ տարին «գերարդյունավետ» բնորոշելով։ Նախարարի գնահատմամբ՝ զինծառայության ժամկետը կրաճատելու որոշումը ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ երեք տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկն է։ Պապիկյանը խոսել է նաև կառավարության՝ բանակի կերպափոխման հայեցակարգից, … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 13.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 13.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Վաշինգտոնն անում է TRIPP-ի հաջորդ քայլը․ ընդունման ենթակա ի՞նչ փաստաթուղթ է  սեղանին ու ի՞նչ է նախատեսում Ունենալ պաշտպանունակություն, որը ոչ մեկի տարածքային ամբողջականությանը չի սպառնում․նախարարը ամփոփել է 2025-ը Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Back to top button