«TRIPP-ը դառնալու է աշխարհի համար մոդել»․ Մարկո Ռուբիո — Հայաստանի Հանրային Ռադիո

Վաշինգտոնում ընդունելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է

«TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Դա կլինի հրաշալի Հայաստանի և Միացյալ նահանգների, ինչպես նաև բոլորի համար, ովքեր ներգրավված են: Շարունակելու ենք աշխատել համաձայնության վրա, որը մեր կարծիքով՝ հրաշալի օրինակ է. այն բացում է Հայաստանը բիզնեսի առջև և տնտեսական բարեկեցության հնարավորություն է, և դա անում է այնպես, որ որևէ կերպ չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը:

Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, այն հարգված է: Այն նաև ճանապարհ է՝ շարունակելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրանալ այս համաձայնությունների շնորհիվ՝ նաև TRIPP նախագծից դուրս»:

Leave a Comment