Քննարկվել են էներգետիկայի բնագավառում Իրաքի հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին, հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը, դրա հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի զարգացող հարաբերությունները և հույս է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության դինամիկան կբարելավվի, և նոր հնարավորություններ կընձեռնվեն:

Leave a Comment