Քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ … Read more

Ոսկու և արծաթի գները հասել են պատմական առավելագույնի — Հայաստանի Հանրային Ռադիո

Ոսկու և արծաթի համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գերմանիայի և յոթ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման մասին հայտարարությունից հետո։ Երկուշաբթի՝ հունվարի 19-ի առավոտյան, ասիական շուկաներում ոսկու գինը հասել է 4,690.59 դոլարի, իսկ արծաթինը՝ 94.12 դոլարի։ Ֆոնդային շուկաներում նկատվել է անկում․ Nikkei-ը նվազել է 1.4%-ով, MSCI Asia-Pacific ինդեքսը՝ 0.3%-ով։ Դոլարը … Read more

Մահացել է «Առյուծ արքան» ֆիլմի ռեժիսոր Ռոջեր Ալերսը — Հայաստանի Հանրային Ռադիո

76 տարեկան հասակում մահացել է «Առյուծ արքան» ֆիլմի ռեժիսոր Ռոջեր Ալերսը։ Նրա ընկերը՝ պրոդյուսեր Դեյվ Բոսերտը, լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Ես խորապես վշտացած եմ այն ​​լուրից, որ մեր ընկեր Ռոջեր Ալերսն անցել է իր հաջորդ ճանապարհորդությանը», — գրել է Բոսերտը։ Ալերսը ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ էր։ Նախկինում, Disney-ում աշխատելիս, նա մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի … Read more

Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչերը մասնացել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել «Արամինտա» կազմակերպության կողմից։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, խոցելիությունը և մարդու իրավունքների իրավիճակը։ Ռուբինա Լալայանը … Read more

«Եվրոպան չի ենթարկվի շանտաժի». Դանիայի վարչապետը՝ Թրամփի սպառնալիքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի շուրջ հնչեցված մաքսատուրքային սպառնալիքներից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ «Եվրոպան չի ենթարկվի շանտաժի»։ Եվրոպացի առաջնորդները շարունակում են քննարկել իրենց համատեղ արձագանքը Վաշինգտոնի հնարավոր տնտեսական ճնշմանը։ Թրամփն ասել է, որ փետրվարին նոր մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ ութ ​​դաշնակիցների՝ Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի … Read more

Իսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Իսպանիայի հարավում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, գրում է BBC-ին։ Վթարի պատճառն անհայտ է, բայց մասնագետներն այն արդեն արտասովոր են անվանում. գնացքները ռելսերից դուրս են եկել վերջերս վերանորոգված երկաթուղու ուղիղ հատվածում։ Գնացքի վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:45-ին, հարավային Իսպանիայում` Անդալուսիայի Ադամուզ քաղաքի մոտ։ Իսպանական երկաթուղային … Read more

Հալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը

Հալեպի միջազգային օդանավակայանում չվերթները կվերսկսեն հունվարի 20-ին, հայտնել է Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ նշելով, որ թռիչքները կվերականգնվեն հաստատված ժամանակացույցի համաձայն։ Որոշումը կայացվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումները կատարելուց և անվտանգության միջոցառումները գնահատելուց հետո։ Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով Հալեպի միջազգային օդանավակայանում չվերթներ չեն իրականացվում վերջին 8 օրվա ընթացքում։ Տես … Read more

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու ուսումնամարզական հավաքը՝ Գյումրիում․ շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս օրերին 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում` նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին ու առաջիկայում` փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը: Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ: «Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, հետո հավաք կունենանք Երևանում, որից հետո կլինի Հայաստանի առաջնությունը: Այդ առաջնությունից հետո ևս … Read more

ԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնեն․ եվրոպացի առաջնորդները դատապարտում են մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը

Բրյուսելում հունվարի 18-ին ԵՄ դեսպաններն արտակարգ հանդիպում կանցկացնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի ճգնաժամի կապակցությամբ եվրոպական ութ երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո։ Եվրոպացի առաջնորդները դատապարտում են Վաշինգտոնի սպառնալիքները՝ մատնանշելով տրանսատլանտյան կապերի համար հնարավոր բացասական հետևանքները: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան համատեղ հայտարարություն են տարածել, … Read more

Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն — Հայաստանի Հանրային Ռադիո

Հանրապետության տարածքում` Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին շրջանների մեծ մասում,  22-ի ուշ երեկոյան,  23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի  21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը  կբարձրանա ևս  2-3 աստիճանով,  հունվարի 20-22-ին գիշերային ժամերին  աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։ … Read more